Մարդիկ պատրաստ են քվեարկությամբ փոփոխություն բերելուն․ Դավիթ Անանյան

Մարդիկ պատրաստ են քվեարկությամբ փոփոխություն բերելուն․ Դավիթ Անանյան

Sat, 30 May 2026 12:34:52 +0400


«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավի 22-րդ օրն ընթացել է Սյունիքի մարզում։ Պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը, Շահեն Հարությունյանը, Աստղիկ Մատինյանը, Գոռ Թադևոսյանը և քաղաքական թիմի մյուս անդամները եղել են Գորիս և Սիսիան քաղաքներում, քաղաքացիներին ներկայացրել կուսակցության ծրագրերը և պատասխանել ընտրողների հարցերին։

«Երբ խոսում ես մարդկանց հետ, կիսում ես քո գաղափարներն ու մտքերը, տեսնում ես, որ մարդկանց մոտ հույս է արթնանում։ Մենք գիտենք, որ ամեն ինչի հիմքում դրված է մեր յուրաքանչյուր քաղաքացու քվեն։ Մենք տեսնում ենք, որ նրանք պատրաստ են գնալ ընտրությունների և պատրաստ են փոփոխության»,- ասել է պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։

«Վերջին տարիները մեր երկրի համար եղել են ցավալի կորուստների և ծանր փորձությունների շրջան։ Սյունիքը ձեռք է բերել հարյուրավոր կիլոմետրերով ձգվող նոր սահման Ադրբեջանի հետ։ Սա նոր սպառնալիք է մեր անվտանգության համար։ Առաջարկում եմ քվեարկել «Միասնության թևեր» կուսակցության օգտին՝ խնդիրները միասին լուծելու համար»,- նշել է պատգամավորի թեկնածու Գոռ Թադևոսյանը։

Կուսակցության քարոզարշավը Սյունիքի մարզում կշարունակվի նաև մայիսի 30-ին և մայիսի 31-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դուք իրական իշխանություն չեք, ֆեյք եք

Դուք իրական իշխանություն չեք, ֆեյք եք Tue, 25 Aug 2026 11:17:38 +0400 «Հայաստան» դաշինքի պատգամավոր…

11 րոպե ago

«Հրապարակ»․ Ադրբեջանը հասկացել է, որ Հայաստանում կա մարդ, որի միջոցով կարելի է նվաստացնել մեզ

«Հրապարակ»․ Ադրբեջանը հասկացել է, որ Հայաստանում կա մարդ, որի միջոցով կարելի է նվաստացնել մեզ Tue,…

13 րոպե ago

«Շտապօգնություն» է եկել Հակակոռուպցիոն

«Շտապօգնություն» է եկել Հակակոռուպցիոն Tue, 25 Aug 2026 11:12:34 +0400 Հայտնի է դարձել, որ Հակակոռուպցիոն…

16 րոպե ago

Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս հայրենիք ազատագրող նախագահին

Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս հայրենիք ազատագրող նախագահին Tue, 25 Aug 2026 11:07:31 +0400 ԱԺ…

21 րոպե ago

Ինչու են ձերբակալվել Քոչարյանն ու որդին․ Հակակոռուպցիոնը տեսանյութ է հրապարակել

Ինչու են ձերբակալվել Քոչարյանն ու որդին․ Հակակոռուպցիոնը տեսանյութ է հրապարակել Tue, 25 Aug 2026 11:04:51…

24 րոպե ago

Լևոն Քոչարյանը այդ գնահատականները տալուց պատրաստ էր այս ամենին

Լևոն Քոչարյանը այդ գնահատականները տալուց պատրաստ էր այս ամենին Tue, 25 Aug 2026 11:03:34 +0400…

25 րոպե ago