«Հրապարակ»․ Ադրբեջանը հասկացել է, որ Հայաստանում կա մարդ, որի միջոցով կարելի է նվաստացնել մեզ

«Հրապարակ»․ Ադրբեջանը հասկացել է, որ Հայաստանում կա մարդ, որի միջոցով կարելի է նվաստացնել մեզ

Tue, 25 Aug 2026 11:15:02 +0400


«Նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է, ոչ միայն այն պատճառով, որ դեռեւս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը եւ հայտարարել դրա մասին, այլեւ հիմա ՀՀ քաղաքացիները, քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, քվեարկել են նաեւ այդ օրակարգի օգտին, որովհետեւ նոր սահմանադրության ընդունումը ՔՊ նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներից մեկն է, այն հիմնավորմամբ, որ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ի վերջո իր լեգիտիմ եւ ազատ կամարտահայտմամբ ընդունված սահմանադրություն ունենալ եւ ազատ կամարտահայտմամբ իր համար սահմանել իրավակարգ եւ ապրելու կանոններ»։ 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս այս հայտարարությունն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա մասնավորապես նշել է. «Մյուս կողմից հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը շատ ակտիվ արծարծում եւ նույնիսկ գործիքայնացնում է սահմանադրական բարեփոխումների թեման, եւ սա հանրահայտ փաստ է։ Բայց եթե սա նշանակում է, որ նոր սահմանադրության հարցն ադրբեջանական օրակարգ է, ինչպես պնդում են որոշ ընդդիմադիր շրջանակներ, եկեք հետ գնանք եւ նայենք երրորդ հանրապետության պատմությանը. այդ նույն տրամաբանությամբ 1994 թվականից միայն Ադրբեջանն է շարունակաբար արծարծել 7 շրջանների վերադարձի թեման, այսինքն՝ Հայաստանում ոչ մի նախաձեռնություն դրա հետ կապված չի եղել, եւ, ինչպես Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային հրապարակված թղթերն են վկայում, Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, այն է՝ գործող երկու ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական ղեկավարները կամ առաջնորդները, պաշտպանները կամ ներկայացուցիչները, այդ խնդրով ակտիվ բանակցություններ են վարել։ Բա ինչո՞ւ են բանակցել։ Բա ինչո՞ւ են 24 տարի Հայաստանը պահել ադրբեջանական օրակարգի մեջ, ինչո՞ւ են առաջնորդվել ադրբեջանական օրակարգով։ Մի՞թե այն պատճառով, որ ղեկավարվել են Ադրբեջանի կողմից կամ եղել են Ադրբեջանի ներկայացուցիչը, մանավանդ որ նրանց մի մասը ծնվել եւ մեծացել է Ադրբեջանում։ Այս բնորոշումներն անում եմ՝ ցույց տալու համար, թե մեր մի շարք ընդդիմադիրների տրամաբանությունն ինչ անհեթեթ հետեւությունների կարող է հանգեցնել։ Ինչ վերաբերում է նոր սահմանադրության տեքստին, այն կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, եւ, ինչպես ասել եմ, 1990 թվականի Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով` մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության եւ որոշման մասին։ Կայացրել ենք այդ որոշումը, եւ ժողովուրդն այդ որոշումը հաստատել է. նոր սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին, կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող, առավել եւս՝ 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին, եւ խաղաղության օրակարգն այժմ այլեւս համապետական օրակարգ է։ Ըստ այդմ, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումը եւ ինստիտուցիոնալացումը կառավարության համար առաջնային օրակարգ են»։

Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, ասում է. «Ի՞նչ է նշանակում հռչակագիրը սահմանադրությունից հանել: Այս ամենի նպատակը, պատճառը, բացատրությունն այն է, որ այս մարդը ծառայում է օտար ուժերին: Ուրիշ նպատակ այս ամենը չունի: Նա կրկնում է ադրբեջանական թեզերը: 36 տարի է՝ Անկախության հռչակագրի կետերը ոչ մեկին ոչ մի անհանգստություն չէին պատճառում, ոչ ոք այդ մասին չէր խոսում, եւ ինչո՞ւ հենց հիմա, որովհետեւ Ադրբեջանը հասկացել է, որ Հայաստանում կա մի մարդ, որի միջոցով, որի օգնությամբ կարելի է նվաստացնել հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը: Այս մարդու հայտարարությունները մարազմատիկ են, անմեկնաբանելի մտավարժանքներ են: Քայլառքայլ իրենց գործն անում են: Սկզբում վերացրին Արցախը, հիմա հերթն անկախության հռչակագրինն է: Սիստեմատիկ, նպատակադրված գործում են: Այս մարդը հրահրեց պատերազմ, հանձնեց Արցախը, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա ասում է` չկա Արցախը, չպետք է լինի հռչակագիրը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեսին ֆուտբոլային ակումբ է գնում

Մեսին ֆուտբոլային ակումբ է գնում Thu, 17 Sep 2026 02:00:14 +0400 Լեգենդար արգեինտացի ֆուտբոլիստ Լիոնել…

5 ժամ ago

Իրանի հետ առճակատումը կսաստկանա․ նախազգուշացնում է Ջեյ Դի Վենսը

Իրանի հետ առճակատումը կսաստկանա․ նախազգուշացնում է Ջեյ Դի Վենսը Thu, 17 Sep 2026 01:30:04 +0400…

6 ժամ ago

Փորձել են հարձակվել Մեքքայի վրա

Փորձել են հարձակվել Մեքքայի վրա Thu, 17 Sep 2026 01:00:24 +0400 Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել…

6 ժամ ago

Մոտ կես միլիարդ դոլար են կորցրել՝ «անգրագետ գործարքի» պատճառով

Մոտ կես միլիարդ դոլար են կորցրել՝ «անգրագետ գործարքի» պատճառով Thu, 17 Sep 2026 00:30:25 +0400…

7 ժամ ago

Բասկովն անկեղծացել է ու պատմել իր կախվածությունների մասին

Բասկովն անկեղծացել է ու պատմել իր կախվածությունների մասին Thu, 17 Sep 2026 00:00:15 +0400 Ռուս…

7 ժամ ago

Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞

Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ Wed, 16 Sep 2026 23:57:42 +0400 Ձեզ թվում է…

7 ժամ ago