Փաշինյանն ասոցացվում է վախի, Քոչարյանը՝ ուժի  հետ

Փաշինյանն ասոցացվում է վախի, Քոչարյանը՝ ուժի  հետ

Sat, 30 May 2026 14:45:03 +0400


2018 թվականին Փաշինյանը կարողացավ հասարակության դժգոհությունը կենտրոնացնել մեկ գաղափարի շուրջ՝ նախկինների թալանը։ Հանրությանը համոզում էին, որ երկրի գլխավոր դժբախտությունը կոռուպցիան է, և եթե այն վերացվի, մարդիկ ավելի լավ կապրեն։ Անվտանգության հարցը մղվել էր երկրորդ պլան, քանի որ հասարակությունը չէր զգում անմիջական գոյաբանական վտանգ։ Երկիրն անվտանգ էր,ունեինք հզոր բանակ։

Սակայն վերջին տարիներին իրավիճակը արմատապես փոխվեց։ Արցախի կորուստը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունները, մշտական անվտանգային ճգնաժամը մարդկանց մտածողության մեջ փոխեցին առաջնահերթությունները։ Ինչքան էլ մեր կորուստները Փաշինյանը փորձի թաքցնել կեղծ խաղաղության թեզի տակ, պետությունը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։ Այսօր քաղաքացին առաջին հերթին հարցնում է ոչ թե՝ «ով ինչքան է գողացել», այլ՝ «ով կարող է պաշտպանել երկիրը»։ Երբ մարդը մտահոգված է իր տան, ընտանիքի և պետության անվտանգության համար, նախկինների մասին պատմությունները կորցնում են իրենց ազդեցությունը։
Հենց այստեղ է, որ տեղի է ունենում քաղաքական ընկալումների վերափոխումը։ Տարիներ շարունակ հասարակությանը ներկայացվել էր, որ Ռոբերտ Քոչարյանը «բոբո» է, անցյալի խորհրդանիշ, որից պետք է վախենալ։ Սակայն երբ անվտանգությունը դառնում է գլխավոր պահանջ, մարդիկ սկսում են անցյալին նայել այլ տեսանկյունից։ Նրանք համեմատում են ոչ թե քարոզչական պիտակները, այլ արդյունքները։ Եվ այդ համեմատության մեջ շատերի համար Քոչարյանը սկսում է ասոցացվել ոչ թե վախի, այլ ուժեղ պետության, կայունության և կոշտ ղեկավարության հետ։ Փաշինյանն ասոցացվում է վախի, Քոչարյանը՝ ուժի հետ։ Համատարած օրինակներ են, հնարավոր չէ ամբողջը տեղադրել ու բացատրել, թե ինչու։ Իսկ վախը պարտվում է ուժին։ Նույն ասոցացումները կատարվում են Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հետ։ Մարդիկ մի կողմ են դրել իրենց ողջ հարստությունը և մտնում են Փաշինյանի ստեղծած փոթորկի բերան։

Դրա համար էլ այսօր Քոչրայանի շուրջ համախմբվողների թիվը պայմանավորված չէ միայն քաղաքական համակրանքով։ Շատերի համար դա անվտանգության պահանջ է։ Մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ նրա կառավարման տարիների մասին, բայց եթե համոզված են, որ նա ավելի արդյունավետ կարող է պաշտպանել երկրի շահերը, ապա նախկինում ստեղծված «բոբոյի» կերպարը դադարում է աշխատել։

Քաղաքականության մեջ հասարակությունը միշտ ընտրում է այն առաջնորդին, որը, իր պատկերացմամբ, կարող է լուծել տվյալ ժամանակի գլխավոր խնդիրը։ Եթե 2018-ի գլխավոր պահանջը արդարությունն էր, որն այդպես էլ չլուծվեց, ապա այսօր գլխավոր պահանջը անվտանգությունն է։ Եվ հենց այդ փոփոխությունն է, որ «նախկինների թալանի» թեման դարձնում է անարդյունավետ, իսկ ուժեղ առաջնորդի պահանջարկը՝ ավելի ակնհայտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դուք ստեղ պարեք, արևմտյան դեսպաններն ու հաջիևները՝ Շուշիում

Դուք ստեղ պարեք, արևմտյան դեսպաններն ու հաջիևները՝ Շուշիում Sun, 13 Sep 2026 18:30:36 +0400 Երևանի…

16 րոպե ago

Կուսակցությունը ստացել է պատմության ամենամեծ հանգանակությունը

Կուսակցությունը ստացել է պատմության ամենամեծ հանգանակությունը Sun, 13 Sep 2026 18:15:08 +0400 Բրիտանական Reform UK…

31 րոպե ago

Առաջարկում են վճարել հրդեհների ռիսկային գոտում գտնվող ֆերմերներին

Առաջարկում են վճարել հրդեհների ռիսկային գոտում գտնվող ֆերմերներին Sun, 13 Sep 2026 18:00:08 +0400 Պարտուգալիան…

46 րոպե ago

Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցնի

Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցնի Sun, 13 Sep…

1 ժամ ago

Արքայադուստր Դիանայի «վրեժխնդրության զգեստը» աճուրդի է հանվել

Արքայադուստր Դիանայի «վրեժխնդրության զգեստը» աճուրդի է հանվել Sun, 13 Sep 2026 17:30:14 +0400 Արքայադուստր Դիանայի…

1 ժամ ago

Կենդանակերպի այս նշանների կյանքում փոփոխություններ են սպասվում

Կենդանակերպի այս նշանների կյանքում փոփոխություններ են սպասվում Sun, 13 Sep 2026 17:15:17 +0400 Մոտ ապագայում…

2 ժամ ago