Երեխաներին դպրոց չեն ընդունում. ԿԳՄՍՆ որոշումը՝ գլխացավանք

Երեխաներին դպրոց չեն ընդունում. ԿԳՄՍՆ որոշումը՝ գլխացավանք

Sat, 30 May 2026 20:45:59 +0400


ԿԳՄՍ նախարարությունը դպրոցից դպրոց տեղափոխման նոր կարգ է սահմանել, համաձայն որի, եթե տվյալ դպրոցականը գրանցված չէ օրինակ իքս քաղաքում, կամ նրա ծնողները այլ քաղաքի հաշվառում ունեն, ապա երեխայի դպրոցի հարցը մնում է օդից կախված։ Օրինակ՝ եթե իքս ընտանիքը ունի Գյումրի քաղաքի գրանցում, սակայն աշխատանքի բերումով ընտանիքը տեղափոխվել է Երևան, կամ մեկ այլ քաղաք, ենթադրենք՝ Դիլիջան, կամ Վանաձոր, ապա երեխայի դպրոցի տեղափոխման հարցում լրջագույն խնդիրներ են առաջանում։

«Հրապարակի» խմբագրություն էր դիմել մի քաղաքացի, ով նշում էր, որ ապրում է վարձով և տուն չունենալու հանգամանքով պայմանավորված երբեմն ստիպված է լինում քաղաքից քաղաք տեղափոխվել։ Մեզ դիմացած քաղաքացին ասում է, որ ինքը տևական ժամանակ ապրել է Երևանում, այժմ տեղափոխվել է Աբովյան քաղաք, սակայն Աբովյան քաղաքում շուրջ երկու դպրոց, որոնք մոտ են իրենց բնակության հասցեին, մերժում են երեխային ընդունել դպրոց, պատճառաբանելով, որ տեղ չկա, իսկ օրենքը սահմանում է, որ դպրոց հաճախեն տեղի գրանցում ունեցող աշակերտները։ Այսինքն՝ եթե մարդը չունի բնակարան, և վարձով է ապրում, բնակության մշտական վայր չունի, հաշվառված չէ որևէ հասցեում, ըստ ԿԳՄՍ-ի որոշման՝ տվյալ ընտանիքի երեխան դպրոց չպետք է հաճախի, կամ ընտանիքից անջատ պետք է ապրի այլ քաղաքում, որտեղ որ գրանցված է։

ԿԳՄՍ նախարարությունից մեզ ասացին, որ իրապես առաջնահերթությունը տրվում է տվյալ քաղաքում, վարչական շրջանում հաշվառված երեխաներին, իսկ այլ քաղաքից, կամ վարչական շրջանից տեղափոխված աշակերտները ստիպված պետք է հաճախեն այն կրթական հաստատություններ, որտեղ կան ազատ տեղեր։ Ստացվում է, որ եթե օրինակ իքս ընտանիքը ապրում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում, և եթե տեղի դպրոցներում չկան ազատ տեղեր, ապա երեխան պետք է ստիպված դպրոց գնա Նոր Նորքի 9-րդ զանգված, որովհետև ազատ տեղերը այնտեղ են։ ԿԳՄՍ նախարարությունից մեզ ասացին, որ միայն որոշ դեպքերում է նախարարությունը բացառություն անում, եթե օրինակ աշակերտի ծնողները զինվորական, կամ առողջապահական ոլորտի ծառայողներ են, և աշխատանքի բերումով քաղաքից քաղաք, կամ մարզից մարզ են տեղափոխվում, մնացյալ բոլոր դեպքերում աաշկերտը պետք է հարմարվի իրողության հետ և հաճախի այնտեղ, որտեղ կան ազատ տեղեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Անվտանգության երաշխիքը, որը ՌԴ-ն տրամադրում է Հայաստանին, դեռ այլընտրանք չունի

«Հրապարակ»․ Անվտանգության երաշխիքը, որը ՌԴ-ն տրամադրում է Հայաստանին, դեռ այլընտրանք չունի Thu, 08 Oct 2026…

16 րոպե ago

Անհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ Չավուշօղլու

Անհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ Չավուշօղլու Thu, 08 Oct…

24 րոպե ago

Հանգստյան օրերին սպասվող եղանակի մասին

Հանգստյան օրերին սպասվող եղանակի մասին Thu, 08 Oct 2026 09:33:09 +0400 [fbvideo:https://www.facebook.com/share/r/19kYkN2Qf4/] Latest news from…

29 րոպե ago

Հայաստանը ցանկում է․ 3 եռամյսակում ՌԴ մուտք է գործել արտասահմանյան 5 ապրանքիշ

Հայաստանը ցանկում է․ 3 եռամյսակում ՌԴ մուտք է գործել արտասահմանյան 5 ապրանքիշ Thu, 08 Oct…

31 րոպե ago

Դատավորը Նիկոլի աշխատակազմում վարչության պետ է եղել

Դատավորը Նիկոլի աշխատակազմում վարչության պետ է եղել Thu, 08 Oct 2026 09:27:10 +0400 Արթուրին 2…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին Thu, 08 Oct 2026 09:15:07 +0400 2021թ․…

47 րոպե ago