Դատարանները հրաժարվում են ազատել Միքայել Արզումանյանին

Դատարանները հրաժարվում են ազատել Միքայել Արզումանյանին

Sun, 31 May 2026 14:45:40 +0400


Երեք տարի կալանքի տակ մնալուց հետո Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն նախորդ տարի հոկտեմբերի 28-ին դուրս եկավ բանտից՝ նրա նկատմամբ տնային կալանք սահմանեցին:

Այս որոշումը կայացրել էր գործը քննող Հակակոռուպցիոն դատարանը, տնային կալանքից բացի դատարանը կիրառել էր նաև 30 միլիոն դրամ գրավ:

Ավելի քան 7 ամիս տնային կալանքի տակ գտնվող Արզումանյանի խափանման միջոցը դատարանները հրաժարվում են փոխել: Մեր տեղեկություններով՝ պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացնում որևէ այլ խափանման միջոց կիրառելու մասին, որը գեներալ-լեյտենանտի ազատությունը չի սահմանափակի, սակայն դատավորները մերժում ենք դրանք։

Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանին հարցրինք՝ Արզումանյանը դեռ տնային կալանք է կրու՞մ, ճի՞շտ է, որ այն փոխելու միջնորդությունները մերժվում են, կարճ պատասխանեց՝ այո, տնային կալանքում է։ Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի գործերից մեկով: Նա Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմում ծանր վիրավորվել էր Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Պատերազմից շուրջ երկու տարի անց՝ 2022-ի սեպտեմբերին Արզումանյանը կալանավորվեց, և նրան մեղադրանք ներկայացվեց Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Ըստ մեղադրանքի՝ այդ անփութության հետևանքով հակառակորդի զինված ուժերին հաջողվել էր ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնել Շուշի քաղաքն ու մատույցները։ Շուշիի դրվագից բացի, Միքայել Արզումանյանը մեղադրվում է նաև պատերազմի առաջին օրերին Թալիշի Արեգա բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին նահանջի հրաման տալու համար։ Գեներալը մեղադրանքը չի ընդունում: Հենց Շուշիի դրվագով էլ անցել է հանցանքի վաղեմության ժամկետը: Սա նշանակում է, որ եթե անգամ դատարանն այս դրվագով նրան մեղավոր ճանաչի, գեներալը, միևնույն է, չի ազատազրկվի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը թերագնահատեց շարքային ամերիկացիների դժգոհությունը․ Դայեն Սեյր

Թրամփը թերագնահատեց շարքային ամերիկացիների դժգոհությունը․ Դայեն Սեյր Thu, 05 Nov 2026 19:00:55 +0400 ԱՄՆ գործող…

19 րոպե ago

Թվային ճորտատիրություն եւ կադրային կարուսել

Թվային ճորտատիրություն եւ կադրային կարուսել Thu, 05 Nov 2026 18:45:28 +0400 Հայաստանի պետական կառավարման համակարգը…

34 րոպե ago

Որոնք են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփի պարտության պատճառները, ըստ Վենսի

Որոնք են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփի պարտության պատճառները, ըստ Վենսի Thu, 05 Nov 2026 18:30:50…

49 րոպե ago

Հայաստանը Թուրանի մաս են ուզում դարձնել, նոր սահմանադրության մեջ Թուրքիայի գաղափարներն են ներդրված

Հայաստանը Թուրանի մաս են ուզում դարձնել, նոր սահմանադրության մեջ Թուրքիայի գաղափարներն են ներդրված Thu, 05…

60 րոպե ago

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը Thu, 05 Nov 2026 18:15:24 +0400 Թեեւ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն անվանում…

1 ժամ ago

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան Thu, 05 Nov 2026 17:59:28 +0400 ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի…

1 ժամ ago