Թրամփը թերագնահատեց շարքային ամերիկացիների դժգոհությունը․ Դայեն Սեյր
Thu, 05 Nov 2026 19:00:55 +0400
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը թերագնահատել է ամերիկացի շարքային ընտրողների դժգոհոյթյունը կապված Իրանի դեմ պատերազմի եւ «կյանքի թանկացման» հետ։ Դա էլ դարձել է առանցքային պատճառներից մեկը, որ հանրապետականները պարտվեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Դայեն Սեյրը։ Նա ասել է, որ ամերիկացիների մեծամասնությունը դեմ է Իրանի դեմ պատերազմից եւ գնաճից։
Բացի այդ, հասարակության մեջ շարունակաբար աճում են բացասական տրամադրությունները՝ կապված Իսրայելին ցուցաբերվող ռազմական աջակցության հետ։ Սեյրը մանրամասնել է, որ Թրամփն ու նրա խորհրդականները հատկապես չեն կարողացել հասկանալ, թե ինչ մեծ ծավալի դժգոհություն կա 40 տարեկանից ցածր տարիքային խմբում գտնվող ամերիկացիների մոտ՝ վարչակազմի վարած քաղաքականության հանդեպ։ Նա նաեւ ասել է, որ շարունակում է աճել անվստահությունը ամերիկյան երկու ավանդական մեծ կուսակցությունների՝ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների հանդեպ։