Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է

Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է

Sun, 31 May 2026 16:30:08 +0400


Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է․․․

ՍՈՒՏ 1. Ինքը բազմաթիվ անգամներ հայտարարել է, թե Քի Վեսթի գործընթացի շրջանակներում Հայաստանը համաձայնվել էր Մեղրին Արցախով փոխանակելու տարբերակի հետ։ Սակայն, ոչ փաշինյանը, ոչ էլ որևէ ՔՊ-ական, (կամ լևոնական, ովքեր առաջինն էին սկսել տիրաժավորել այդ սուտը) որևէ ապացույց չի ներկայացրել։ Քի Վեսթի փաստաթուղթը հրապարակելու փոխարեն Նիկոլը հրապարակեց ․․․․․ իր սեփական հոդվածը։ ՉԿԱ նման փաստ, ՉԿԱ։ Եթե լիներ, ամերիացիները, ֆրանսիացիները, ադրբեջանցիները նիկոլին այդ թուղթը կտային, եթե իրոք պարզվեր, որ հենց այդ թուղթն է ԱԳՆ-ից անհետացել։ ՉԿԱ, ՆԻԽՏ։

ՍՈՒՏ 2. Ասում է․ «Եթե Ղարաբաղը վերցնում ենք, չի նշանակու՞մ, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է»։ Չէ՛, չի նշանակում։ Կարող ես վերցնել այն ինչ որ քոնն էր, բայց դիմացինդ խլել էր։ Բայց, լեզվաբանության մեջ չմտնենք․ «վերցնել» բառն ինքն է օգտագործում։ Մենք միշտ ասել ենք. «Ադրբեջանը ՃԱՆԱՉՈՒՄ Է Արցախը և Լաչինի միջանցքը որպես Հայաստանի մաս»։ ՓԱՍՏԱՑԻ հայկական Արցախն ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ ճանաչվելու էր Հայաստանի կազմում։ Փոխարենն, Ադրբեջանը ստանալու էր ընդամենը «անխոչնդոտ անցում», անցում Արցախի նկատամբ հավակնություններից հրաժարվելու դիմաց։ Նիկոլն այսօր ադրբեջանցիներին ոչ միայն ավտոմոբիլային անցում է խոստացել, այլև երկաթուղի, գազատար, նավթատար, էլեկտրական և ինտերնետային մալուխներ․․․

ՍՈՒՏ 3․ Եթե Հայաստանը համաձայն էր, Ադրբեջանը համաձայն էր, բա ինչու՞ «փոխանակումը» տեղի չունեցավ։

Հ․Գ․ Էհ, ստերին հավատացող քանի դեռ կա, սուտասան միշտ էլ կգտնվի․․․

ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾ ԽՈՍՏՈՒՄԸ

Բազմաթիվ անգամներ թե՛ խորհրդարանում, թե՛ մամուլով և լրատվամիջոցներով, թե՛ սոցիալական ցանցերում ասել եմ, որ երկաթուղային շրջափակումը ճեղքելու համար առաջնահերթ կերպով անհրաժեշտ է, որ գործի Իջևան – Ղազախ «հյուսիսային» երկաթուղին։ Թե Փաշինյանը, թե Մհեր Գրիգորյանը հայտարարում էին, որ «հարավային» երթուղին ավելի շահեկան է, ավելի շատ եկամուտ կապահովի, հղում էին կատարում ինչ որ միջազգային ուսումնասիրությունների վրա։

Երեկ Աչաջուրում (նախկին Իջևանի շրջանում) Փաշինյանը հայտարարեց, որ իրենք «մտադիր են երկաթուղային նոր ճյուղ կառուցել Ֆիոլետովո գյուղի հատվածում, որպեսզի Հայաստանն ունենա արևելքն ու արմուտքն իրար կապող ամենակարճ երկաթուղին»: Հպարտորեն ու վստահաբար պնդեց, որ ներդրողները պատրաստ կլինեն կես միլիարդ դոլար ներդնել 6 կմ երկարությամբ երկաթգիծը կառուցելու համար ու «մենք ունենում ենք Արևելք-Արևմուտք ամենակարճ երկաթուղին»:

Լավ, եթե ամենակարճ ճանախարհն ունենալու համար անհաժեշտ է Վանաձորի ու Իջևանի ճյուղերն իրար միացնել, բա ԹՐԻՓՓ-ն էլ ու՞մ է պետք։Չէ որ հայտարարում էին, որ ԹՐԻՓՓ-ը արևմուտքը կապելու է Արևելքի հետ՝ Բոսֆորից մինչև անծայրածիր Չինաստան։ Բաքու-Թբիլիսի-Կարս, Կարս-Իգդիր-Նախիջևան, ԹՐԻՓՓ ու դեռ մի հատ էլ «Արևելք – Արևմուտք»։ Կատա՞կ են անում, նույնիսկ ԲԹԿ գիծն է թերբեռնված էլ ուր մնաց երեք համարյա զուգահեռ երկաթգծեր։

Հետևությունը մեկն է․ սա Փաշինյանի հերթական սուտ նախընտրական խոստումն է։ Ոչ մի «Արևելք – Արևմուտք» երկաթուղի էլ Փաշինյանը չի պատրաստվում կառուցել։ ԹՐԻՓՓ-ից հրաժարվել արդեն չեն թողնի, իսկ նորի փող չունի։

Հ․Գ․ Այսինքն, ինչու՞ եմ վերլուծություններ անում։ 2021 թվականի նախընտրական ո՞ր խոստումը կատարեց․․

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան

Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ ինչ-որ երրորդ անձ ենթադրաբար խոսում է ինչ-որ չորրորդ անձի հետ՝…

10 րոպե ago

Արհեստական բանականությունն ու զանգվածային ոչնչացման զենքը․ ԱՄՆ-ում անհանգիստ են

Արհեստական բանականությունն ու զանգվածային ոչնչացման զենքը․ ԱՄՆ-ում անհանգիստ են Wed, 19 Aug 2026 21:00:08 +0400…

14 րոպե ago

Այն, որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում, համազգային մեր ամոթի խարանն է․ իրանագետ

Այն, որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում, համազգային մեր ամոթի խարանն է․ իրանագետ Wed,…

28 րոպե ago

Իտալական վերածննդի 4 թանկ կտավ են գողացվել թանգարանից

Իտալական վերածննդի 4 թանկ կտավ են գողացվել թանգարանից Wed, 19 Aug 2026 20:30:15 +0400 Իտալիայում,…

44 րոպե ago

ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով

ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով Wed, 19 Aug 2026 20:15:38 +0400 ԱԺ…

58 րոպե ago

Դա՞ է քննչական մարմնի գլխավոր ապացույցը, եթե դա է, ուրեմն այն բնավ համոզիչ չէ

Դա՞ է քննչական մարմնի գլխավոր ապացույցը, եթե դա է, ուրեմն այն բնավ համոզիչ չէ Wed,…

1 ժամ ago