Իշխանական քարոզչության վիճակն իսկապես ողբերգական է

Իշխանական քարոզչության վիճակն իսկապես ողբերգական է

Sun, 31 May 2026 16:45:15 +0400


Իշխանական քարոզչության վիճակն իսկապես ողբերգական է։ Երբ ժամանակին խոստանում էին նոր որակ, նոր մշակույթ և նոր քաղաքականություն, դժվար էր պատկերացնել, որ մի օր կհասնեն նրան, որ իրենց քաղաքական գոյությունը երկարացնելու համար ստիպված կլինեն բլոգերների խմբեր ման տալ իրենց հետևից՝ մի քանի հավելյալ դիտում և հավանում հավաքելու հույսով։

Այսօր արդեն պետական կառավարման, տնտեսական արդյունքների, անվտանգության կամ առողջապահության ձեռքբերումների մասին խոսելու փոխարեն, հանրությանը մատուցվում են էժան շոուներ։ Տեսախցիկի առաջ խոզ մորթել, կաշին տեսախղիկի առաջ ծամել, ցուցադրական ներկայացումներ անել, աղմուկ ստեղծել՝ միայն թե մի քանի ժամով հայտնվեն սոցիալական ցանցերի քննարկումների կենտրոնում։ Թվում է՝ իշխանության ամբողջ ռազմավարությունը հանգել է մեկ նպատակի՝ ամեն գնով ուշադրություն գրավել։

Ամենացավալին այն է, որ այս ամենը տեղի է ունենում արժանապատվության հաշվին։ Երբ իշխանությունը սկսում է պայքարել ոչ թե հարգանքի, այլ դիտումների համար, ոչ թե վստահության, այլ լայքերի համար, դա արդեն քաղաքական ճգնաժամի ակնհայտ նշան է։

Նիկոլ, հասել ես մի կետի, երբ քեզ նույնիսկ «Ճ» կլասի բլոգերներն են փրկում։ Մարդիկ, որոնց մեծ մասը երեկ որևէ կապ չի ունեցել պետական կառավարման, քաղաքականության կամ հանրային կյանքի հետ, այսօր ներկայացվում են որպես կարևոր կարծիք ձևավորողներ։ Փորձում եք նրանց միջոցով ստեղծել այն տպավորությունը, թե հասարակությունը շարունակում է ոգևորված լինել, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։

Եթե իշխանությունն իսկապես վստահ լիներ իր կատարած աշխատանքի վրա, բլոգերների կարիք չէր ունենա։ Եթե քաղաքացին գոհ լիներ իր անվտանգությունից, սոցիալական վիճակից, առողջապահությունից ու երկրի ապագայից, ոչ մի հավելյալ քարոզչական խումբ անհրաժեշտ չէր լինի։ Բայց երբ արդյունքները չեն խոսում, ստիպված են խոսեցնել ցանկացածին, ով պատրաստ է տեսախցիկի առաջ գովեստներ շռայլել։

Քաղաքականության մեջ գալիս է մի պահ, երբ նույնիսկ ամենաթանկ քարոզչությունը չի կարող փրկել իրավիճակը։ Որքան շատ են շոուները, այնքան ակնհայտ է դառնում, որ իրական ձեռքբերումների պակաս կա։ Որքան շատ են բլոգերները, այնքան ավելի տեսանելի է հանրային վստահության ճգնաժամը։

Ի վերջո, իշխանությունը չի չափվում TikTok-ի դիտումներով, Facebook-ի լայքերով կամ հերթական բլոգերի հիացական տեսանյութով։ Իշխանությունը չափվում է երկրի վիճակով, քաղաքացիների վստահությամբ և պետական արժանապատվությամբ։ Իսկ երբ իշխանությունը հասնում է նրան, որ իր գլխավոր հենարանը դառնում են «Ճ» կլասի բլոգերներն ու էժան բեմադրությունները, նշանակում է՝ քաղաքական սնանկացման գործընթացն արդեն սկսվել է։

Բժիշկ Տիգրան Խաչատրյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվան պնդում է՝ Հայաստանը ռուսականից բացի «երբեք» այլ գազ չի ունենա

Մոսկվան պնդում է՝ Հայաստանը ռուսականից բացի «երբեք» այլ գազ չի ունենա Sun, 31 May 2026…

2 րոպե ago

Մեծամասնությունը հասկացել է՝ սա ճակատագրական ընտրություն է

Մեծամասնությունը հասկացել է՝ սա ճակատագրական ընտրություն է Sun, 31 May 2026 17:26:05 +0400 Latest news…

7 րոպե ago

Նարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և աղուհացով

Նարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և աղուհացով Sun, 31 May 2026…

8 րոպե ago

Եթե խնդիր ունեն մեր հետ, թող քվեարկեն ընդդիմադիր 3 ուժերից մեկին

Եթե խնդիր ունեն մեր հետ, թող քվեարկեն ընդդիմադիր 3 ուժերից մեկին Sun, 31 May 2026…

13 րոպե ago

Շուշաննա Թովմասյանի դստեր 1-ամյակը

Շուշաննա Թովմասյանի դստեր 1-ամյակը Sun, 31 May 2026 17:15:00 +0400 «Փուչիկները կհավաքվեն, հյուրերը տուն կգնան,…

18 րոպե ago

Ջերմ ընդունելություն՝ Գյումրու Մուշ թաղամասում

Ջերմ ընդունելություն՝ Գյումրու Մուշ թաղամասում Sun, 31 May 2026 17:14:44 +0400 Latest news from Secure…

18 րոպե ago