Սահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել

Սահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել

Thu, 06 Aug 2026 00:30:54 +0400


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սոցկայքի իր էջում ներկայացրել է, թե իրեն ինչպես են պահում Ռուսթավիի բանտի մենախցերից մեկում։ Նա գրել է, որ գտնվում է ոչ մեծ մութ սենյակում, որտեղ օդափոխությունը վատ է եւ որտեղ կան շատ փայտոջիլներ։ Սանիտարական եւ հիգիենիկ պայմանները չեն համապատասխանում սահմանված պահանջներին։ Սահակաշվիլին նշել է, որ այս տարվա հոկտեմբերի մեկին լրանում է հինգ տարին, որ գտնվում է բանտարկության մեջ եւ համաձայն միջազգային նորմերի՝ հինգ տարի մենախցում պահելը համարժեք է դիտարկվում անմարդկային վերաբերմունքին։ Սահակաշվիլին գրել է, որ բանտը գտնվում է Ռուսթավիի ցեմենտի գործարանի հարեւանությամբ, որը պատկանում է Իվանիշվիլիին։ Գործարանը կանցերոգեն փոշի է արտազատում եւ դա շնչում են բանտարկյալները։ Նրանց համար, ինչպես եւ իր համար, երբեմն դժվար է լինում շնչելը։

Ի տարբերություն բանտարկյալների մեծամասնության՝ իրեն արգելված է եղել հեռախոսազանգեր կատարելը, թեեւ դա օրենքով նախատեսված է։ Միայն վերջերս են թույլատրել շաբաթական մի քանի րոպե հեռախոսային զանգ կատարել։ Սահակաշվիլին նաեւ հայտնել է, որ իրեն մերժել են հանդիպում կազմակերպել ուկրաինական հյուպատոսի հետ, ուկրաինական տպագիր նյութեր եւ տեսանյութեր ստանալ։ Փաստաբաններին անհասկանալի պատճառներով արգելել են լուսանկարներ բերել իրեն, այդ թվում նաեւ՝ երեխաների եւ թոռան լուսանկարը։ Բազմաթիվ միջազգային, կառավարական եւ պառլամենտական պատվիրակություններ ցանկություն են հայտնել բազմաթիվ անգամներ այցելել իրեն, սակայն մերժում են ստացել։Որպես ամփոփում էլ ասել է, որ իրեն վերաբերվում են որպես ռազմագերու։ Ընդ որում, խախտում են Ժնեւյան կոնվենցիան։ Հիշեցնենք, որ Սահակաշվիլին 21 թվականին գաղտնի վերադարձել էր Վրաստան, ձերբակալվել, դատապարտվել 4,5 տարվա բանտարկության՝ սահմանի անօրինական հատման համար։ Նախորդիվ նրա հանդեպ կայացված վճիռներն էլ գումարած՝ Վրաստանի նախկին նախագահի պատժաչափն ընդհանուր առմամբ 12,5 տարի է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

7 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

7 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

7 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

7 ժամ ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

8 ժամ ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

8 ժամ ago