ՔՊ-ականները հայհոյել են, սպառնացել, փորձել առևանգել Նաիրի Հոխիկյանին

ՔՊ-ականները հայհոյել են, սպառնացել, փորձել առևանգել Նաիրի Հոխիկյանին

Sun, 31 May 2026 19:30:19 +0400


Այսօր ժամը 13։00-ի սահմաններում ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ-ականների և Նարիր Հոխիկյանի միջև։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Նարիր Հոխիկյանը նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել Փարաքար համայնքի Նոյակերտ բնակավայրի իր տան բակում։ «Զանգեցին ինձ, դուրս կանչեցին, գնացի, սկսեցին մեղադրանքներ, սեռական բնույթի հայհոյանքներ, հրմշտոց, դեպի մեքենան էին հրելով տանում, փորձում էին առևանգել, սադրում էին, իրենց կողմից սկսել է ծեծկռտուք, ես միայնակ էի, իրենք 2 հոգով, մեկին էի ճանաչում` Գևորգ Խաչատրյանն էր։ Իրենք սպառնացել են, որ քանի որ ես իրենց քաղաքական ուժին քննադատում եմ, իրենք թույլ չեն տա ես այստեղ ապրեմ, իմ հարցերը կլուծեն, գյուղից կվռնդեն։ Որից հետո երբ ես ասել եմ, որ չսպառնան, չհայհոյեն, անցել են հարվածներին։ Բնականաբար ես էլ եմ փորձել պաշտպանվել, հարվածել, բայց երբ հասկացել եմ, որ կյանքի համար վտանգավոր գործողությունների են անցնում, նկատել եմ, որ ձեռքն են տանում գրպանը, մեքենայից են ինչ որ բան փորձում բերել, ես փոքր շարիկով ատրճանակով, կարելի է ասել նույնիսկ խաղալիք, վերցրել եմ ձեռքս, ասել եմ փախեք էստեղից»։

Հոխիկյանը նշեց, որ տան նշված հատվածում տեսախցիկ ունի դրած, որը նախորդ օրերին աշխատել է, բայց այսօր երբ փորձել է տեսագրությունը փոխանցել ոստիկանությանը, տեսել է, որ տեսախցիկի լարը կտրված է։ «Ես միայն կարող եմ ենթադրել, բայց փաստեր չունեմ ձեռքիս տակ, որ իրենք են արել։ Ամեն դեպքում երեկ իմ տեսախցիկը նորմալ աշխատել է»։

Հարցին` ատրճանակը որտե՞ղ է և նման ատրճանակ ձեռք բերելու և պահելու համար արդյոք թույլտվություն է պետք` Հոխիկյանը արձագանքեց.«Դա զենք չէ, ինքնապաշտպանական միջոց է, ազատ վաճառքում կա խանութներում, նույնիսկ դրա համար թույլտվություն էլ պետք չէ։ Միջադեպից հետո երբ ոստիկանները եկել են, ես դա հանձնել եմ իրենց»։

Հոխիկյանը նշեց, որ լարվածությունը առաջացել է այն ժամանակ, երբ ՔՊ-ի` ապօրինի կերպով փախցված պաստառի համար դիմել է ԿԸՀ և այդ պաստառը պոկել է տվել։ «Ես նաև նշել եմ, որ ժողովուրդ ջան, եթե ինչ որ տեղ ապօրինի պաստառ եք տեսնում փակցված, կարող եք ահազանգել ԿԸՀ և պաստառը հեռացվի, ու կապ չունի իշխանության, թե ընդդիմության պաստառ կլինի»։

Նա նաև նշեց, որ ավելի շատ ինքն է տուժել` դեմքի հատվածում վնասվածքներ ունի, պատռել են հագուստը, սակայն լուրջ վնասվածքներ չկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է ակնկալում Իրանը մեր տարածաշրջանում․ Ղալիբաֆը Բաքվում է

Ի՞նչ է ակնկալում Իրանը մեր տարածաշրջանում․ Ղալիբաֆը Բաքվում է Wed, 24 Jun 2026 15:00:29 +0400…

12 րոպե ago

Փաշինյանը փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել Ալիևի զայրույթը

Փաշինյանը փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել Ալիևի զայրույթը Wed, 24 Jun 2026 14:47:53 +0400 ԱԺ…

24 րոպե ago

Իսրայելն ու Լիբանանը կրկին բանակցում են․ կարևոր մանրամասներ

Իսրայելն ու Լիբանանը կրկին բանակցում են․ կարևոր մանրամասներ Wed, 24 Jun 2026 14:30:29 +0400 Իսրայելը…

42 րոպե ago

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը Wed, 24 Jun 2026 14:26:22 +0400 Սահմանադրական դատարանը…

46 րոպե ago

Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից․ լուրջ ազդակներ

Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից․ լուրջ ազդակներ Wed, 24 Jun 2026 14:23:41 +0400 ՀԱՊԿ-ի ղեկավարությունը մանրամասն կքննարկի…

49 րոպե ago

Սա լուրջ վտանգ է. պիտի դիմացն առնել

Սա լուրջ վտանգ է. պիտի դիմացն առնել Wed, 24 Jun 2026 14:19:19 +0400 Հայաստանի արտաքին…

53 րոպե ago