Տուգանքի մատերիալի վերածված երևանցիներն ու մայրաքաղաքի համատարած էկոցիդը

Տուգանքի մատերիալի վերածված երևանցիներն ու մայրաքաղաքի համատարած էկոցիդը

Sun, 31 May 2026 21:15:51 +0400


Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին կրկնակի, եռակի, քառակի բարձրացել են շատ հարկեր, սահմանվել են բարձր տուգանքներ։ Իշխանություն, որը եկավ հանրության հարկային բեռը թոթափելու, անհեթեթ տուգանքներից մարդկանց ազատելու խոստումներով, արեց ճիշտ հակառակը։

Գույքահարկը, կարմիր գծերի վճարն ու մի շարք այլ վճարներ թանկացրած իշխանությունը չի բավարարվում այդքանով, քաղաքացիներին տուգանքների ու հարկայի ծանր բեռի տակ մտցնելու նոր պատուհաններ է փնտրում, հենց այս տրամաբանության մեջ էլ, շարունակում են քաղաքի տարբեր վայրերում տեսախցիկներ շարվել, ինչը նորանոր տուգանքներ նշանակելու հնարավորություն է տալիս իշխանություններին և բարդացնում վարորդների կյանքը։ Վերջերս մի նոր տեսախցիկ է հայտնվել մայրաքաղաքի սրտում, Կասկադից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, մի փոքրիկ փողոցի վրա, որտեղ երթևեկությունը միակողմանի է դարձվել։

Երթևեկության այդ փոփոխությունից անտեղյակ վարորդները շատ օպերատիվ ստանում են այդ հատվածում խախտումների տուգանքների մասին ծանուցումներ։

Բայց մեկ այլ բանի մասին եմ ուզում այսօր խոսել.

«Հրապարակի» տեսախցիկն այս հատվածում մեկ այլ բան է ֆիքսել. վարորդներին անխնա տուգանող տեսախցիկի «աչքի»առաջ կատարվել է հանցագործություն, հետաքրքիր է նույն օպերատիվությամբ տեսախցիկների օգնությամբ բացահայտվելու՞ է դեպքը, թե՞ ոչ։ Ինչ֊որ մեկը փորձել է հրկիզել հաստաբուն, առողջ ծառը։

Նկարներում պարզ երևում է, թե՛ ծառի այրված մասը, թե՛ ծառաբնի փնթի շրջակայքը և սա Կենտրոն համայնքում է` Կասկադից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա` Զարոբյան փողոցում: Քաղաքի այս հատվածով օրական հազարավոր մարդիկ են անցնում, այդ թվում զբոսաշրջիկներ, որոնք սիրում են քայլել քաղաքների ոչ թե գլխավոր, այլ կոլորիտային փոքրիկ փողոցներով և պատկերացում կազմել տվյալ երկրի մասին նաև երկրորդական փողոցներով, դրանց կոկիկությամբ։

Նկարներից պարզ երևում է նաև, որ այս հատվածն օրերով չի մաքրվում։

Այս տեսախցիկի առջև այրված ծառաբնի, դրա փնթի շրջակայքի պատկերներից հետո Երևանի կանաչ տարածքների, ծառերի, շրջակա միջավայրի կարևորության մասին տարբեր պաշտոնյաների ճամարտակություններն ինքներդ գնահատեք, թե ինչ են, սիրելի ընթերցող։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

2 ամիս շուտ կամ ուշ քանդելով երկիրը չի վերանա. ինչ են ուզում քաղաքացիները

2 ամիս շուտ կամ ուշ քանդելով երկիրը չի վերանա. ինչ են ուզում քաղաքացիները Fri, 09…

11 րոպե ago

Մեր հերն ու հորոխպերը վարձով են տվել, ես քցող չեմ

Մեր հերն ու հորոխպերը վարձով են տվել, ես քցող չեմ Fri, 09 Oct 2026 15:02:03…

17 րոպե ago

Ռուսաստանը պաշտոնապես հերքեց՝ ժանտախտ չկա

Ռուսաստանը պաշտոնապես հերքեց՝ ժանտախտ չկա Fri, 09 Oct 2026 15:00:35 +0400 Ռուսաստանը հայտարարել է, որ…

19 րոպե ago

Փաշինյանն ու Պուտինը՝ կարճատև զրույցի ընթացքում․ լուսանկարներ են տարածվում

Փաշինյանն ու Պուտինը՝ կարճատև զրույցի ընթացքում․ լուսանկարներ են տարածվում Fri, 09 Oct 2026 14:53:42 +0400…

25 րոպե ago

Ամերիկյան գերժամանակակից կործանիչի մասերը հայտնվել են Չինաստանում

Ամերիկյան գերժամանակակից կործանիչի մասերը հայտնվել են Չինաստանում Fri, 09 Oct 2026 14:45:08 +0400 F-35 Lightning…

34 րոպե ago

ԱԱ․ Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին․ օլիմպիական չեմպիոն է

ԱԱ․ Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին․ օլիմպիական չեմպիոն է Fri, 09 Oct 2026 14:30:36 +0400…

49 րոպե ago