Արցախատյաց Նիկոլ Փաշինյանը պետք է ստանա ոչ թե քվե, այլ՝ խստագույն պատիժ

Արցախատյաց Նիկոլ Փաշինյանը պետք է ստանա ոչ թե քվե, այլ՝ խստագույն պատիժ

Mon, 01 Jun 2026 17:15:56 +0400


• Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք՝ 2020թ. հուլիսին, ընդունված և հրապարակված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությամբ,
• 2021թ. հունիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների առիթով ընդունված և հրապարակված Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով,
• 2021թ. օգոստոսի 26-ին ընդունված և հրապարակված Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով
Նիկոլ Փաշինյանը Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ, մասնավորապես, գրավոր խոստացել է.

ՄԵՋԲԵՐՈւՄՆԵՐ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւԼԻՍԻՆ ԸՆԴՈւՆՎԱԾ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆԻՑ.

• «Հայաստանի հիմնարար ազգային շահերն են՝ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը.

• Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ:

• Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին:

• Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման:

• Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակչությանը պաշտպանելու պատասխանատվությունը մեր արտաքին և պաշտպանական քաղաքականության անկյունաքարերից է»:

ՄԵՋԲԵՐՈւՄՆԵՐ 2021Թ. ՀՈւՆԻՍԻ 20-ԻՆ ՏԵՂԻ ՈւՆԵՑԱԾ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ.

• «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հակամարտության լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը:

• Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։

• Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
• Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է:
• Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»:

ՄԵՋԲԵՐՈւՄՆԵՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ.

• «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

• Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

• Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը»:

Հարկ է նշել, որ համաձայն ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների…վրա»:

Չնայած նշված բոլոր փաստաթղթերով կամավոր կերպով ստանձնած հանձնառություններին, Նիկոլ Փաշինյանը, ստելով ու մոլորեցնելով հանրությանը, չի կատարել իր կամքով ժողովրդին տված իր խոստումներն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ: Ճիշտ հակառակը. նա, կոպտորեն խախտելով Արցախի վերաբերյալ Հայաստանի ներպետական իրավական ակտերը, Արցախի Հանրապետությունը ճանաչել է օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս:
2026թ. հունիսի 7-ին քվեարկությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով գուցե երկրորդ, կամ երրորդ անգամ քվե կտա Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանին, գործելու է Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային և պետական շահերի դեմ:

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ու հայ ժողովրդի համար առաջանալիք աղետալի հետևանքների դեպքում ընդունելի չի լինելու «ի՞նչ իմանայի, որ Նիկոլը սենց կաներ» արդարացումը:

Հայոց Հայրենիքի անբաժանելի մասը հանդիսացող, հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախը թշնամուն տված Նիկոլ Փաշինյանը պետք է ստանա ոչ թե քվե, այլ՝ խստագույն պատիժ՝ ի դաս ապագա սերունդների:
Ով կքվեարկի արցախատյաց Նիկոլ Փաշինյանի օգտին, իր համախոհությունն է հայտնելու վերջինիս՝ համարելով, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս:

Ով կքվեարկի Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգությամբ հայերի համար էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք հանդիսացող Նիկոլ Փաշինյանի օգտին, իր ձայնը դե ֆակտո տալու է մոլի հայատյացներ Ռեջեփ Էրդողանին և Իլհամ Ալիևին:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամերիկացիները ՀՀ-ում տեղանքի հետախուզություն կանեն TRIPP-ի շրջանակում

Ամերիկացիները ՀՀ-ում տեղանքի հետախուզություն կանեն TRIPP-ի շրջանակում Mon, 01 Jun 2026 20:30:44 +0400 Շարունակվում են…

13 րոպե ago

«Խուլիգան, թալանչի», «լիրբ», «գողերի գերդաստան արտադրող», Քոլոյանի կինը որակումներ է տալիս արցախցիներին

«Խուլիգան, թալանչի», «լիրբ», «գողերի գերդաստան արտադրող», Քոլոյանի կինը որակումներ է տալիս արցախցիներին Mon, 01 Jun…

29 րոպե ago

Սամվել Կարապետյանը երեխաների պաշտպանության օրը խորոված է արել երեխաների հետ ջերմ միջավայրում

Սամվել Կարապետյանը երեխաների պաշտպանության օրը խորոված է արել երեխաների հետ ջերմ միջավայրում Mon, 01 Jun…

31 րոպե ago

ԵՄ-ն ՀՀ-ներքին կյանքին միջամտելով՝ ցինիկաբար մեղադրում է Մոսկվային

ԵՄ-ն ՀՀ-ներքին կյանքին միջամտելով՝ ցինիկաբար մեղադրում է Մոսկվային Mon, 01 Jun 2026 20:00:56 +0400 Ռուսաստանը…

43 րոպե ago

Նիկոլը կպարտվի, եթե․․․

Նիկոլը կպարտվի, եթե․․․ Mon, 01 Jun 2026 20:00:13 +0400 Latest news from Secure News Portal…

44 րոպե ago

Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր «Berliner Zeitung» պարբերականին

Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր «Berliner Zeitung» պարբերականին Mon, 01 Jun 2026 19:58:53…

45 րոպե ago