Իրական բարեփոխումները չեն կարող ծնվել թշնամանքի մթնոլորտում

Իրական բարեփոխումները չեն կարող ծնվել թշնամանքի մթնոլորտում

Mon, 01 Jun 2026 18:45:23 +0400


Քաջիկ սարկավագ Եղոյանը գրում է․ «Վերջին շրջանում հաճախ կարելի է լսել հայտարարություններ, թե եկեղեցու շուրջ իրականացվող քայլերը նպատակ ունեն «ամրապնդել» կամ «բարեփոխել» այն։ Սակայն հասարակության մի զգալի հատվածի մոտ բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք ճնշումների, հակադրությունների և անվստահության մթնոլորտում հնարավոր է խոսել իրական բարեփոխումների մասին։

Երբ հոգևոր կառույցը մշտապես հայտնվում է քննադատությունների, վարչական գործընթացների և քաղաքական քննարկումների կենտրոնում, դժվար է դա ընկալել որպես աջակցություն։ Առավել ևս, երբ այդ ամենը ներկայացվում է որպես հոգատար վերաբերմունք կամ զարգացման ծրագիր։

Եկեղեցին պարզապես կառույց չէ։ Այն մեր պատմական հիշողության, մշակութային ժառանգության և ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այդ պատճառով նրա հետ կապված ցանկացած հարց պահանջում է զգուշավորություն, հարգանք և պատասխանատվություն։

Իրական բարեփոխումները չեն կարող ծնվել թշնամանքի մթնոլորտում։ Դրանք չեն կարող կառուցվել փոխադարձ անվստահության, պիտակավորումների կամ հասարակությունը բաժանող հռետորաբանության վրա։ Եթե նպատակն իսկապես ուժեղ ու կենսունակ եկեղեցի ունենալն է, ապա դրա ճանապարհը Եկեղեցու կարգն ու կանոնները, ինքնուրույնությունը , ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները հարգելն է։

Հասարակության համար կարևոր է, որ եկեղեցին մնա իր առաքելությանը հավատարիմ, իսկ պետություն–եկեղեցի հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի սկզբունքով։ Որովհետև այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն 50սմ ձյուն կլինի․ Սուրենյան

Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն 50սմ ձյուն կլինի․ Սուրենյան Sun, 11 Oct 2026 23:45:56 +0400…

9 ժամ ago

Ինչպես է ակտիվ աշխատանքից ժամանակավոր հրաժարվելը նպաստում մարդու հոգեկան վիճակի կայունությանը

Ինչպես է ակտիվ աշխատանքից ժամանակավոր հրաժարվելը նպաստում մարդու հոգեկան վիճակի կայունությանը Sun, 11 Oct 2026…

9 ժամ ago

Առկա խնդիրներին կտրվեն հստակ լուծումներ․ Արամ Վարդևանյանն ու թիմակիցները գյուղ Լեջանում են

Առկա խնդիրներին կտրվեն հստակ լուծումներ․ Արամ Վարդևանյանն ու թիմակիցները գյուղ Լեջանում են Sun, 11 Oct…

9 ժամ ago

Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ

Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Sun, 11 Oct 2026 23:15:13 +0400…

9 ժամ ago

Ամերիկացի դերասանուհուն մեղադրել են թանկարժեք հագուստներ գողանալու մեջ

Ամերիկացի դերասանուհուն մեղադրել են թանկարժեք հագուստներ գողանալու մեջ Sun, 11 Oct 2026 23:00:34 +0400 «Пусть…

10 ժամ ago

Սարաջյանն արագ գոլի հեղինակ է դարձել Գրիզմանի փոխանցումից հետո

Սարաջյանն արագ գոլի հեղինակ է դարձել Գրիզմանի փոխանցումից հետո Sun, 11 Oct 2026 22:45:11 +0400…

10 ժամ ago