«Շանթ» և «Ֆասթ մեդիա» ՍՊԸ-ների նկատմամբ կիրառվել են վարչական տույժ

«Շանթ» և «Ֆասթ մեդիա» ՍՊԸ-ների նկատմամբ կիրառվել են վարչական տույժ

Mon, 01 Jun 2026 19:15:45 +0400


Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 1-ին գումարեց հերթական նիստը։ ՀՌՀ-ից տեղեկացնում են, որ օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝

1․«Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊԸ-ի ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ.
2․«Շանթ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 15 վարչական վարույթի եզրափակիչ փուլ).
3․«Իմպուլս» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 16 վարչական վարույթի եզրափակիչ փուլ).
4․«Ֆասթ մեդիա» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 17 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

«Նիստի օրակարգի հաստատումից հետո՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել «Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊԸ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։

Մայիսի 8-ի և 9-ի «Շանթ» տեսալսողական ծրագրի տեսագրությունների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ հեռարձակված «Հեռանկար բանավեճ»՝ հետնապատկերին «ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ 2026» գրությամբ», տեսալսողական հաղորդումը, որի հյուրերը եղել են ԱԺ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների ընտրական ցուցակներով պատգամավորի թեկնածուներ, ընդմիջվել է առևտրային գովազդով։

Նմանատիպ խախտում է արձանագրվել նաև «Իմպուլս» ՍՊԸ-ի «Գործարար ալիք ԷֆԷմ 106.5» լսողական ծրագրի մայիսի 12-ի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում։ «Թարմ ուղեղով» հաղորդումը, որի հյուրը եղել է ԱԺ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու, նույնպես ընդմիջվել է առևտրային գովազդով։

Հանձնաժողովը որոշեց վերոնշյալ ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժեր՝ գրավոր նախազգուշացումներ:

Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս «Ֆասթ մեդիա» ՍՊԸ գործողությունների արդյունքում հայտնաբերել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ, այն է՝ ԱԺ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անվճար րոպեներից օգտվելու իրավունքի իրացումը սահմանափակելը։

Հանձնաժողովն արձանագրել է, որ Հեռարձակողի կողմից ներկայացված այն պատճառաբանությունը, թե հեռուստաալիքը հանդիսանում է բացառապես սպորտային ուղղվածության և ձգտում է պահպանել քաղաքական չեզոքություն, չի կարող դիտվել որպես ընտրական օրենսդրությամբ սահմանված պարտականությունների չկատարման իրավաչափ հիմք։

Հանձնաժողովը որոշեց «Ֆասթ մեդիա» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում:

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- ասվում է հաղորդագրությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հնարավոր են խորհրդարանի արտահերթ ընտրություններ

Հնարավոր են խորհրդարանի արտահերթ ընտրություններ Mon, 28 Sep 2026 20:00:51 +0400 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն…

4 րոպե ago

Փաշինյանը փակուղու մեջ է․ հետհաշվարկը տրված է

Փաշինյանը փակուղու մեջ է․ հետհաշվարկը տրված է Mon, 28 Sep 2026 20:00:11 +0400 Latest news…

5 րոպե ago

ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան

ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան Mon, 28 Sep 2026 19:52:33 +0400…

13 րոպե ago

Հայաստանում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հայաստանում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Mon, 28 Sep…

23 րոպե ago

Անգամ միջազգային ընկերություններն արձանագրել են,որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Մելոյան

Անգամ միջազգային ընկերություններն արձանագրել են,որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Մելոյան Mon, 28 Sep 2026…

32 րոպե ago

Ձնահյուսքի մեջ 14 մարդ է անհետ կորել

Ձնահյուսքի մեջ 14 մարդ է անհետ կորել Mon, 28 Sep 2026 19:30:05 +0400 Առնվազն Նեպալի…

35 րոպե ago