«Հրապարակ»․ Իշխանության հույսը լրացուցիչ ցուցակնե՞րն են

«Հրապարակ»․ Իշխանության հույսը լրացուցիչ ցուցակնե՞րն են

Tue, 02 Jun 2026 08:00:50 +0400


Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 7-ի ընտրություններում առանձնակի կարեւոր է հետեւել ընտրողների, այսպես կոչված, լրացուցիչ ցուցակներին։

Հայաստանում ընտրողների լրացուցիչ ցուցակներում սովորաբար ընդգրկվում են այն քաղաքացիները, որոնք հիմնական ընտրացուցակում չկան, բայց ընտրության օրը կամ դրանից առաջ ստացել են ընտրելու իրավունք տվյալ տեղամասում։

Օրինակ՝ ովքեր ընտրություններից առաջ գրանցվել են նոր հասցեում, զինծառայողները, կալանավայրերում գտնվող՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, ընտրության օրվա դրությամբ հաշվառման կամ տվյալների փոփոխության պատճառով հիմնական ցուցակում չընդգրկված անձինք, դատարանի որոշմամբ ընտրելու իրավունքը վերականգնած քաղաքացիները եւ այլք։

Լրացուցիչ ցուցակները կազմվում են օրենքով սահմանված կարգով եւ հրապարակվում են ընտրատեղամասերում՝ հիմնական ցուցակից առանձին։ Սակայն բանն այն է, որ դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելը, պարզելը՝ արդյո՞ք յուրաքանչյուր ընդգրկման հիմքն օրինական է, թե՞ հատուկ մարդկանց են գրանցում տարբեր տեղամասերի լրացուցիչ ցուցակներում, որ հավելյալ ձայներ ապահովեն։

Արդյո՞ք մի տեղամասում լրացուցիչ ցուցակով ընտրությանը մասնակցած անձը մեկ այլ ընտրատեղամասում էլ չի քվեարկել: Ի դեպ, խոսակցություններ կային, որ այս մեխանիզմը կիրառվել է Վաղարշապատի ընտրությունների ժամանակ, երբ լրացուցիչ ցուցակներով տասնյակ մարդիկ են քվեարկել, սակայն այդ փաստը պատշաճ ուշադրության չարժանացավ ընդդիմության կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանին մինչ օրս թույլ չեն տվել հոր գերեզմանին այցելի

Սամվել Կարապետյանին մինչ օրս թույլ չեն տվել հոր գերեզմանին այցելի Thu, 06 Aug 2026 13:31:10…

4 րոպե ago

Ռեսուրսը սպառված է․ Զալուժնին տագնապ է հնչեցնում

Ռեսուրսը սպառված է․ Զալուժնին տագնապ է հնչեցնում Thu, 06 Aug 2026 13:30:32 +0400 Մեծ Բրիտանիայում…

5 րոպե ago

Մենք չենք պարտվել, դուք էլ չեք հաղթել

Մենք չենք պարտվել, դուք էլ չեք հաղթել Thu, 06 Aug 2026 13:28:55 +0400 Latest news…

6 րոպե ago

Էդգար Ղազարյանի ասածի համար ներողություն կխնդրեմ, բայց դուք նույնը կանե՞ք Փաշինյանի փոխարեն

Էդգար Ղազարյանի ասածի համար ներողություն կխնդրեմ, բայց դուք նույնը կանե՞ք Փաշինյանի փոխարեն Thu, 06 Aug…

11 րոպե ago

Աշխատանք, գիտելիք և նոր հնարավորություններ՝ Ամուլսարի համայնքների համար

Աշխատանք, գիտելիք և նոր հնարավորություններ՝ Ամուլսարի համայնքների համար Thu, 06 Aug 2026 13:20:55 +0400 Ամուլսարի…

14 րոպե ago

Կառավարությունը կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ

Կառավարությունը կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ Thu, 06 Aug 2026 13:16:19 +0400 Նիկոլ Փաշինյանը…

19 րոպե ago