«Հրապարակ»․ Փաշինյանը անգամ Իջևանի հրապարակը չի կարողացել լցնել

«Հրապարակ»․ Փաշինյանը անգամ Իջևանի հրապարակը չի կարողացել լցնել

Tue, 02 Jun 2026 08:05:28 +0400


Եթե ադմինիստրատիվ ռեսուրսը չլիներ, ապա Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքներին 10-20 մարդ էլ չէր մասնակցի:

Նախկին հեղափոխական առաջնորդի իմիջից ոչինչ չի մնացել, եւ նրա հետեւորդների շարքերն էլ խիստ նոսրացել են: Այնպես, որ անգամ իր ծննդավայր Իջեւանում այսքան ադմինիստրատիվ լծակներ կիրառելով` չեն կարողանում մի փոքր հրապարակ լցնել: Իջեւանը փոքր քաղաք է, այնտեղ չկան առանձնապես մեծ հրապարակներ:

Հայտնի հրապարակը կոչվում է երգող շատրվանների հրապարակ, որտեղ երեկոյան ժամերին մարդիկ դուրս են գալիս զբոսանքի` շատրվաններով հիանում, քայլում Աղստեւ գետի ափին եւ այլն: Այնտեղ են նաեւ տեղի ունենում բոլոր համերգները, միջոցառումները:

Սակայն կիրակի օրը Փաշինյանի նախընտրական հավաքը տեղի է ունեցել ոչ թե Իջեւանի հրապարակում, այլ նախկին զինկոմիսարիատի հարեւանությամբ` բնակելի շենքերի արանքում: Իջեւանցիներն այդ տարածքը վերջին տարիներին անվանում են Կասկադ: Դա բավականին փոքր տարածք է, որը լցնելը բարդ չէ, դրա համար էլ այդ տեղանքն է ընտրվել, ոչ թե Իջեւանի գլխավոր հրապարակը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանը չի՞ վստահում Երևանին TRIPP-ի հարցում․ ԱԳՆ-ի կոշտ արձագանքը

Իրանը չի՞ վստահում Երևանին TRIPP-ի հարցում․ ԱԳՆ-ի կոշտ արձագանքը Mon, 23 Nov 2026 14:30:34 +0400…

6 րոպե ago

Սա իր ձևով, բովանդակությամբ, էությամբ և ոգով Սահմանադրության նախագիծ չէ

Սա իր ձևով, բովանդակությամբ, էությամբ և ոգով Սահմանադրության նախագիծ չէ Mon, 23 Nov 2026 14:29:24…

7 րոպե ago

Դատավորների ընտրության նոր կարգ, երդվյալ ատենակալներ․ ինչ են ուզում փոխել

Դատավորների ընտրության նոր կարգ, երդվյալ ատենակալներ․ ինչ են ուզում փոխել Mon, 23 Nov 2026 14:27:50…

8 րոպե ago

Եկեղեցու հետ հարաբերությունների նոր կանոններ․ ինչ է ամրագրում Սահմանադրության նախագիծը

Եկեղեցու հետ հարաբերությունների նոր կանոններ․ ինչ է ամրագրում Սահմանադրության նախագիծը Mon, 23 Nov 2026 14:21:54…

14 րոպե ago

Ուր է ադրբեջաներեն բնօրինակը

Ուր է ադրբեջաներեն բնօրինակը Mon, 23 Nov 2026 14:16:47 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար…

19 րոպե ago

Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն․ մանրամասներ՝ TRIPP-ին նվիրված տեսաուղերձից

Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն․ մանրամասներ՝ TRIPP-ին նվիրված տեսաուղերձից Mon, 23 Nov 2026 14:00:32 +0400 ԱՄՆ…

36 րոպե ago