Դատավորների ընտրության նոր կարգ, երդվյալ ատենակալներ․ ինչ են ուզում փոխել

Դատավորների ընտրության նոր կարգ, երդվյալ ատենակալներ․ ինչ են ուզում փոխել

Mon, 23 Nov 2026 14:27:50 +0400


Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է դատական համակարգում մի շարք ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնել։ Մասնավորապես, նախատեսվում է որոշ դատական գործերի քննությանը ներգրավել երդվյալ ատենակալների ինստիտուտը:

Փոփոխություններ են նախատեսվում նաև Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններում։ Այս մարմինը հնարավորություն կունենա դիմելու Սահմանադրական դատարան, եթե գտնի, որ որևէ օրենք կամ իրավական ակտ կարող է վտանգել դատական իշխանության անկախությունը։

Նախագծով ընդլայնվում են նաև դատավորների իրավունքների պաշտպանության հնարավորությունները։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանում բողոքարկման ենթակա կլինեն Բարձրագույն դատական խորհրդի այն որոշումները, որոնք վերաբերում են դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն կամ նրանց լիազորությունները դադարեցնելուն։

Սահմանադրական դատարանին վերապահվում է ևս մեկ գործառույթ․ Կառավարության դիմումի հիման վրա այն կկարողանա գնահատել Հայաստանի անդամակցությամբ գործող վերպետական կազմակերպությունների ընդունած պարտադիր կանոնների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։

Առանձին փոփոխություն է նախատեսվում Վճռաբեկ դատարանի գործունեության մեջ։ Վերջինս կկարողանա օրենքների կիրառման վերաբերյալ խորհրդատվական պարզաբանումներ ներկայացնել, ինչը, ըստ նախագծի, կնպաստի տարբեր դատարաններում իրավական նորմերի միասնական կիրառմանը։ Միաժամանակ օրենքով հնարավոր կլինի ընդլայնել նաև վերաքննիչ դատարանների լիազորությունները՝ որոշակի գործերի շրջանակում։

Նոր Սահմանադրության նախագծում տեղ է հատկացվել նաև արտադատական կարգով վեճերի լուծման մեխանիզմներին։ Օրենքով կարող են ներդրվել ինչպես կամավոր, այնպես էլ պարտադիր ընթացակարգեր, որոնց միջոցով որոշ վեճեր հնարավոր կլինի կարգավորել առանց դատարան դիմելու։ Նպատակն է արագացնել վեճերի լուծման գործընթացը և թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը։

Դատավորների ընտրության գործընթացում, ըստ նախագծի, առաջնային նշանակություն են ստանալու թեկնածուների մասնագիտական գիտելիքները, փորձն ու անձնական արժանիքները։ Միաժամանակ առաջարկվում է վերացնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար սահմանված նվազագույն տարիքային շեմը։ Վերանայման են ենթարկվելու նաև մասնագիտական ստաժի պահանջները, իսկ դատավորների պաշտոնավարման առավելագույն տարիքը կսահմանվի օրենքով։

Փոխվում է նաև Վճռաբեկ դատարանի դատավորների առաջադրման կարգը։ Յուրաքանչյուր թափուր տեղի համար Բարձրագույն դատական խորհուրդը կներկայացնի մեկ թեկնածուի, որի ընտրության կամ մերժման իրավասությունը կպատկանի Ազգային ժողովին։
Բացի այդ, նախագծով նախատեսվում են լրացուցիչ կարգավորումներ, որոնք պետք է կանխեն Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների ընտրության գործընթացի տապալումը՝ խորհրդարանում կրկնվող անհաջող քվեարկությունների պատճառով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կվերադարձնե՞ք Ղրիմը․ Բեռլինն անլուրջ է որակել Պուտինի առաջարկը

Կվերադարձնե՞ք Ղրիմը․ Բեռլինն անլուրջ է որակել Պուտինի առաջարկը Tue, 24 Nov 2026 15:00:04 +0400 Գերմանիայի…

19 րոպե ago

Հրաժարականի բեմադրություն է կազմակերպում․․․

Հրաժարականի բեմադրություն է կազմակերպում․․․ Tue, 24 Nov 2026 14:45:35 +0400 Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել…

33 րոպե ago

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել․ մանրամասներ

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել․ մանրամասներ Tue, 24 Nov 2026 14:30:27 +0400 ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը…

48 րոպե ago

Ինչու է մեկնել Մոսկվա

Ինչու է մեկնել Մոսկվա Tue, 24 Nov 2026 14:20:41 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի…

58 րոպե ago

Ինչու եւ ինչպես պիտի զրկեն մարդկանց քաղաքացիությունից

Ինչու եւ ինչպես պիտի զրկեն մարդկանց քաղաքացիությունից Tue, 24 Nov 2026 14:18:04 +0400 ՀՀ ներքին…

1 ժամ ago

«Ավելի քան 200 զոհ, 22 անհետ կորած, բայց մեղավորներ չկան»

«Ավելի քան 200 զոհ, 22 անհետ կորած, բայց մեղավորներ չկան» Tue, 24 Nov 2026 14:14:48…

1 ժամ ago