Մոսկվան կարող է սահմանափակել Երևանի և Անկարայի «մերձեցումը»․ Stratfor

Մոսկվան կարող է սահմանափակել Երևանի և Անկարայի «մերձեցումը»․ Stratfor

Tue, 02 Jun 2026 14:00:42 +0400


Հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը կարող է ամրապնդել Թուրքիայի դերը որպես տարածաշրջանային «միջին խաղացող» և մասամբ նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:

Սակայն, ըստ Stratfor վերլուծական կենտրոնի զեկույցի, այս գործընթացը կսահմանափակվի Մոսկվայի ազդեցությամբ։

Վերլուծաբանների կարծիքով, վերջին տարիներին Երևանն ու Անկարան զգուշավոր քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին: Միաժամանակ, Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը՝ զարգացնելով կապերը Արևմուտքի հետ։

Stratfor-ի վերլուծաբանները կարծում են, որ հարաբերությունների կարգավորումը կարող է Հայաստանի համար ընդլայնել առևտրային ուղիները և մուտքը նոր շուկաներ, ինչպես նաև ամրապնդել Թուրքիայի դիրքերը Եվրոպա-Կովկաս-Մերձավոր Արևելք կապում, հնարավոր է՝ թուլացնելով Իրանի ազդեցությունը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դիրքը մնում է հիմնական գործոն՝ պահպանելով ազդեցության լծակներ և կարող է սահմանափակել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման խորությունը: Սահմանի հնարավոր բացումը, ըստ վերլուծաբանների, կախված կլինի նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակից և ընտրությունների արդյունքներից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները Wed, 25 Nov 2026 23:45:48 +0400 Պենտագոնի կողմից իրականացված ներքին…

6 ժամ ago

Նույն բանաձևը պետք է կիրառել իր նկատմամբ

Նույն բանաձևը պետք է կիրառել իր նկատմամբ Wed, 25 Nov 2026 23:42:15 +0400 Սրանք այնքան…

6 ժամ ago

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Wed, 25 Nov 2026…

6 ժամ ago

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք Wed, 25 Nov 2026 23:05:13 +0400…

7 ժամ ago

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը Wed, 25 Nov 2026 23:00:35…

7 ժամ ago

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ Wed, 25 Nov 2026 22:56:41…

7 ժամ ago