Բազմաթիվ զոհերի թվում երեխաներ կան․ Ուկրաինայի սարսափելի գիշերը

Բազմաթիվ զոհերի թվում երեխաներ կան․ Ուկրաինայի սարսափելի գիշերը

Tue, 02 Jun 2026 15:00:40 +0400


Վերջին տվյալներով՝ Կիևում գիշերային հարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 64-ը, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։

Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Դնեպրում ռուսական հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, և վիրավորվել՝ 37-ը, տեղեկացրել է մարզային արչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Վեց մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարձակմանը։

«Մեծածավալ հարձակում և Ռուսաստանի բացարձակ թափանցիկ հայտարարությունը. եթե Ուկրաինան չպաշտպանվի բալիստիկ և այլ հրթիռային հարվածներից, այդ հարվածները կշարունակվեն», – Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահ նա։

Զելենսկին հավելել է, որ Եվրոպային անհրաժեշտ են սեփական հակաբալիստիկ համակարգեր, «որպեսզի այս պատերազմը վերջապես ավարտվի»․ «Եվ մեզ անպայման անհրաժեշտ է Միացյալ Նահանգների օգնությունը Patriot հրթիռներ մատակարարելու հարցում»։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ամենաշատը տուժել է Կիևը։ Ուկրաինայի մայրաքաղաքում զոհվել է չորս մարդ, իսկ 38-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ։

Տուժել են նաև Խարկովը և շրջակա շրջանները, ինչպես նաև Կիևի, Նիկոլաևի, Զապորոժյեի, Պոլտավայի, Սումիի, Չեռնիգովի և Խմելնիցկիի մարզերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Որ բարձրաձայնել են՝ ի՞նչ, ի՞նչ է դրանից փոխվել

«Հրապարակ». Որ բարձրաձայնել են՝ ի՞նչ, ի՞նչ է դրանից փոխվել Sat, 08 Aug 2026 09:45:13 +0400…

16 րոպե ago

Արտակարգ միջադեպ՝ Գերմանիայի օդանավակայանում․ ու՞մ է մեղադրում ԱՄՆ-ն

Արտակարգ միջադեպ՝ Գերմանիայի օդանավակայանում․ ու՞մ է մեղադրում ԱՄՆ-ն Sat, 08 Aug 2026 09:30:44 +0400 ԱՄՆ…

31 րոպե ago

Այսօր լրացավ Վաշինգտոնյան «պատմական» հանդիպման մեկ տարին

Այսօր լրացավ Վաշինգտոնյան «պատմական» հանդիպման մեկ տարին Sat, 08 Aug 2026 09:27:52 +0400 Ուղիղ մեկ…

34 րոպե ago

«Հրապարակ». Պետական պարտքի աճի տեմպը շատ ավելի բարձր է, քան ծրագրված էր

«Հրապարակ». Պետական պարտքի աճի տեմպը շատ ավելի բարձր է, քան ծրագրված էր Sat, 08 Aug…

47 րոպե ago

Հուզիչ տեսարան, որ մեր անզորության մասին է վկայում

Հուզիչ տեսարան, որ մեր անզորության մասին է վկայում Sat, 08 Aug 2026 09:00:39 +0400 Իհարկե,…

1 ժամ ago

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան Sat, 08 Aug 2026…

1 ժամ ago