Կոչ ենք անում բոլոր արցախահայերին ակտիվորեն ներգրավվել նշված գործընթացում․ ՀԱԿ

Կոչ ենք անում բոլոր արցախահայերին ակտիվորեն ներգրավվել նշված գործընթացում․ ՀԱԿ

Tue, 02 Jun 2026 15:34:15 +0400


ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարգելի՛ արցախցիներ, հայրենակիցնե՛ր,

Վարչական դատարանի կայացրած վերջին որոշումները, որով Արցախից բռնահանված և այսօր Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորություն է տրվում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կարևորագույն իրավական նշանակություն ունեն։ Սա ոչ միայն արդարության վերականգնում է, այլև քայլ՝ մեր հասարակության համախմբման և պետականության ամրապնդման ճանապարհին։

Փաստացի արձանագրենք, որ Արցախի մեր հայրենակիցներն ունեն ընտրելու լիակատար իրավունք, սակայն գործող իշխանությունների կողմից նրանց ընտրական ցուցակներից դուրս թողնելու միտումնավոր քաղաքականությունը կասկածի տակ է դնում այս ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։ Իշխանության այս կամայականությունը հարվածում է Հայաստանի ժողովրդավարական հիմքերին և բացահայտում է նրանց վախերը սեփական քաղաքացիների ու հայրենակիցների ազատ կամարտահայտումից։

Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից է՝ արցախահայերի արժանապատիվ, անվտանգ եւ կայուն ապագայի կառուցումը Հայաստանում՝ միաժամանակ պաշտպանելով նրանց վերադարձի, սեփականության ու այլ իրավունքները։ Այս առումով հիմնաքարային նշանակություն ունի արցախահայերի ընտրական իրավունքի ամրագրումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում։

Մենք ողջունում ենք փաստաբան Ռոման Երիցյանի և Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանի կատարած աշխատանքն այդ ուղղությամբ և կոչ ենք անում բոլոր արցախահայերին ակտիվորեն ներգրավվել նշված գործընթացում։

Ինչ է անհրաժեշտ անել հիմա.

Իրավունքի իրացման համար անհրաժեշտ է արագորեն դիմել պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ ընտրացուցակներում ներառվելու նպատակով։ Գործընթացի ընթացքում խնդիրներ և արհեստական խոչընդոտներ առաջանալու դեպքում՝ կոչ ենք անում անհապաղ դիմել իրավական օգնություն ստանալու նշված հասցեներով։ Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբները ևս կանգնած են ձեր կողքին և մեր խողովակներով ու միջոցներով պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ կազմակերպչական ու իրավական ամբողջական աջակցությունը, որպեսզի ոչ մի արցախցու ձայն չանտեսվի։

Ընտրողների ցուցակում ներգրավվելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, իսկ դիմումի մերժման դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։

Աջակցության համար դիմել՝

Հայ ազգային կոնգրես կուսակցության իրավական հանձնաժողով
Երեւան, Սարյան 38

Արցախի ներկայացուցչություն
Նաիրի Զարյան 17/2

093948765 Արցախի ներկայացուցչություն
Ք .Երևան Աբովյան 25
033978281

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ Fri, 09 Oct 2026 01:00:14 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

23 րոպե ago

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը Fri, 09 Oct 2026 00:30:55 +0400 Գրականության…

52 րոպե ago

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո»

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո» Thu, 08 Oct 2026 23:55:16…

1 ժամ ago

Իրանի դեմ պատերազմը կավարտվի շատ շուտով․ Դոնալդ Թրամփ

Իրանի դեմ պատերազմը կավարտվի շատ շուտով․ Դոնալդ Թրամփ Thu, 08 Oct 2026 23:45:47 +0400 Միացյալ…

2 ժամ ago

Բանակցությունները մտել են փակուղի

Բանակցությունները մտել են փակուղի Thu, 08 Oct 2026 23:30:56 +0400 Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ…

2 ժամ ago

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում Thu, 08 Oct 2026 23:17:51 +0400 «Էրեբունի-Երևան 2808»-ամյակին…

2 ժամ ago