Հիշեցում․ չբացեք հաղորդագրության մեջ նշված հղումները

Հիշեցում․ չբացեք հաղորդագրության մեջ նշված հղումները

Tue, 02 Jun 2026 17:58:07 +0400


Կրկին անգամ հիշեցնում ենք՝ չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային հեռախոսային կոդերով համարներից iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ-ի կամ պետական այլ գերատեսչությունների անունից ուղարկվող հաղորդագրություններին

Նման հաղորդագրությունները պարունակում են պետական մարմինների պաշտոնական կայքերին նմանվող ֆիշինգային հղումներ, որոնց միջոցով հանցավորները նպատակ են հետապնդում ձեռք բերել ձեր անձնական կամ բանկային տվյալները։

Հիշե՛ք՝ ՀՀ ՆԳՆ-ին պատկանում է roadpolice.am կայքը։ Այս հասցեն որևէ կերպ կրկնօրինակող այլ կայքերը (օրինակ՝ roadpolice. icu ) կեղծ են և որևէ առնչություն չունեն ՀՀ ՆԳՆ-ի հետ։

Նման հաղորդագրություն ստանալու դեպքում՝

• չբացեք հաղորդագրության մեջ նշված հղումները,
• ստուգեք տեղեկատվությունը միայն պաշտոնական աղբյուրներից,
• մի՛ տրամադրեք որևէ անձնական կամ բանկային տվյալ,
• անմիջապես արգելափակեք ուղարկող հեռախոսահամարը և նշեք այն որպես Spam/Junk։

ՆԳՆ կիբեռոստիկանություն t.me/cyberpolice_arm

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Դու՞ ես նախագահողը», «Պաշտպանության հանձնաժողովը կռվի հետ կապ ունի». վեճ հանձնաժողովի նիստում

«Դու՞ ես նախագահողը», «Պաշտպանության հանձնաժողովը կռվի հետ կապ ունի». վեճ հանձնաժողովի նիստում Mon, 16 Nov…

9 րոպե ago

«Իմ մայրը հանցագործ չէ»․ Արեգնազ Մանուկյանի դուստրը՝ ԱԺ-ում

«Իմ մայրը հանցագործ չէ»․ Արեգնազ Մանուկյանի դուստրը՝ ԱԺ-ում Mon, 16 Nov 2026 12:01:17 +0400 Ազգային…

15 րոպե ago

Ռուսաստանի սարսափելի գիշերը․ Ուկրաինան անցել է գրոհի

Ռուսաստանի սարսափելի գիշերը․ Ուկրաինան անցել է գրոհի Mon, 16 Nov 2026 12:00:03 +0400 Ուկրաինական անօդաչուները…

16 րոպե ago

ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ

ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ Mon, 16 Nov 2026 11:51:53 +0400 Քաղաքացիները iMessage…

24 րոպե ago

Ազգային ժողովում քաղբանտարկյալների հարցով լսումներ են

Ազգային ժողովում քաղբանտարկյալների հարցով լսումներ են Mon, 16 Nov 2026 11:47:33 +0400 Ազգային ժողովի «Հայաստան»…

29 րոպե ago

Ղրիմի կամրջին հարվածել է Ուկրաինան․ լարված է

Ղրիմի կամրջին հարվածել է Ուկրաինան․ լարված է Mon, 16 Nov 2026 11:30:54 +0400 Ուկրաինայի զինված…

45 րոպե ago