Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Հիշեցում․ չբացեք հաղորդագրության մեջ նշված հղումները

Հիշեցում․ չբացեք հաղորդագրության մեջ նշված հղումները

Tue, 02 Jun 2026 17:58:07 +0400


Կրկին անգամ հիշեցնում ենք՝ չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային հեռախոսային կոդերով համարներից iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ-ի կամ պետական այլ գերատեսչությունների անունից ուղարկվող հաղորդագրություններին

Նման հաղորդագրությունները պարունակում են պետական մարմինների պաշտոնական կայքերին նմանվող ֆիշինգային հղումներ, որոնց միջոցով հանցավորները նպատակ են հետապնդում ձեռք բերել ձեր անձնական կամ բանկային տվյալները։

Հիշե՛ք՝ ՀՀ ՆԳՆ-ին պատկանում է roadpolice.am կայքը։ Այս հասցեն որևէ կերպ կրկնօրինակող այլ կայքերը (օրինակ՝ roadpolice. icu ) կեղծ են և որևէ առնչություն չունեն ՀՀ ՆԳՆ-ի հետ։

Նման հաղորդագրություն ստանալու դեպքում՝

• չբացեք հաղորդագրության մեջ նշված հղումները,
• ստուգեք տեղեկատվությունը միայն պաշտոնական աղբյուրներից,
• մի՛ տրամադրեք որևէ անձնական կամ բանկային տվյալ,
• անմիջապես արգելափակեք ուղարկող հեռախոսահամարը և նշեք այն որպես Spam/Junk։

ՆԳՆ կիբեռոստիկանություն t.me/cyberpolice_arm

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թնդանոթով կրակելն ու տեղեկացնելը մեկ եղան

Թնդանոթով կրակելն ու տեղեկացնելը մեկ եղան Tue, 26 May 2026 11:06:56 +0400 Պաշտպանության նախարարությունը քիչ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով