Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Սխալ աղջկան ուղարկած հաղորդագրությունը չես կարող հետ բերել

Սխալ աղջկան ուղարկած հաղորդագրությունը չես կարող հետ բերել

Fri, 06 Nov 2026 11:44:33 +0400


ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը կրկին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական ձկան վերաբերյալ նախկինում հնչեցրած գնահատականներին։
Պատգամավորը հիշեցրել է, որ կա տարածված խոսք, ըստ որի՝ կյանքում երեք բան հնարավոր չէ հետ բերել՝ արձակված փամփուշտը, սխալ աղջկան ուղարկված հաղորդագրությունն ու վարչապետի արտահայտած խոսքը։

Խաչատրյանի խոսքով՝ Փաշինյանի՝ ձկան յուղոտ լինելու մասին հայտարարությունից հետո հանրության շրջանում բացասական արձագանք էր ձևավորվել, ինչից դժգոհել էին նաև ձկնարտադրողները։ Պատգամավորը նկատել է, որ հետագայում վարչապետը փորձել է հստակեցնել իր խոսքերը՝ նշելով, թե խնդիրը ոչ թե ձկան որակն է, այլ այն, որ դրա համը չի համապատասխանում իր նախասիրություններին։ Սակայն, ըստ Խաչատրյանի, այդ պարզաբանումն արդեն չէր կարող վերացնել նախնական հայտարարության հետևանքները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը

«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով