Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Դատավորը ծառայակցին անզգուշորեն սպանածին ազատել է

«Հրապարակ»․ Դատավորը ծառայակցին անզգուշորեն սպանածին ազատել է

Fri, 06 Nov 2026 11:45:37 +0400


Մհեր Ռոբերտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ժամկետային զինծառայող, 2021թ. նոյեմբերի 12-ից մինչեւ նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2021թ. նոյեմբերի 24-ին, ժամը 14:45-ի սահմաններում, շարքային Սուրեն Ավետիսյանի հետ կատակ անելու ընթացքում, անհարկի ինքնաձիգը լիցքավորել եւ փողն ուղղել է վերջինիս ուղղությամբ, որից հետո Ս. Ավետիսյանն իրեն ուղղված ինքնաձիգի վրայից հանել է պահեստատուփը եւ կատարել լիցքաթափման գործողություն, որի արդյունքում փամփշտակալից դուրս եկած փամփուշտը հետ է տեղադրել պահեստատուփի մեջ եւ նշված գործողությունը կատարել է եւս երկու անգամ։ Իսկ չորրորդ անգամ Ս. Ավետիսյանը հանել է պահեստատուփը, բայց լիցքաթափման գործողություն չի կատարել, Մհեր Սարգսյանն էլ զենքի փողն ուղղել է վերջինիս գլխի ուղղությամբ եւ մոռանալով, որ զենքը լիցքավորված է, քաշել է ձգանը, ինչի հետեւանքով արձակված մենահատ կրակոցից Ս. Ավետիսյանին անզգուշությամբ պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Մհեր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 3-րդ մասով («Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, ռադիոակտիվ նյութի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութի, սարքի կամ առարկայի հետ վարվելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս կամ տվյալ առարկայի ոչնչացում կամ վնասում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ մահ»): Մ․ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում այս քրեական գործով դատալսումները մեկնարկել են 2023թ․ ապրիլի 19-ին։ 2026թ․ փետրվարի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանը վճռել է Մհեր Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով եւ նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Մհեր Սարգսյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Տուժողի ներկայացրած գույքային հայցը բավարարել մասնակի եւ Մհեր Սարգսյանից, հօգուտ տուժողի, բռնագանձել 2 միլիոն ՀՀ դրամ: Տուժողի ներկայացուցիչը մարտի 25-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի` 2026թ. փետրվարի 16-ին կայացրած դատավճիռը՝ վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Սեպտեմբերի 8-ին վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Ա․ Բեկթաշյան) որոշել է տուժողի իրավահաջորդ Ռոման Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարել, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2026 թ․ փետրվարի 16-ի քրեական գործով դատավճիռը բեկանել եւ վարույթը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ 2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը

«Հրապարակ»․ 2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը Fri, 06 Nov 2026 10:25:06 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով