Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Իրանի առաջնորդը մահացել է․ աղբյուր

Իրանի առաջնորդը մահացել է․ աղբյուր

Mon, 10 Aug 2026 13:00:08 +0400


Բրիտանացի քաղաքական ակտիվիստ և վերլուծաբան Նիկոլաս Լիսակը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջության մասին տեղեկությունները կեղծ են։ Նա պնդում է, որ «Խամենեին մահացել է մարտի կեսերին»։ Լիսակը այս մասին գրել է իր սոցիալական ցանցի էջում։

Վերլուծաբանի խոսքով՝ իրանական լրատվամիջոցների կողմից Խամենեիի «ծանր առողջական վիճակի» մասին ներկայումս տարածվող տեղեկատվությունը «ԻՀՊԿ-ի՝ նրա մահը պաշտոնապես հաստատելու և ավելի արմատական ​​պահպանողականի Գերագույն առաջնորդ նշանակելու ծրագրի մի մասն է»։

Իր գրառման վերջում Լիսակը նշել է, որ «Իրանի կառավարությունը կընկնի, և երկիրը կազատագրվի»։

Նշենք, որ Լիսակի տեսակետները նրա սեփականն են, և ոչ մի անկախ պաշտոնական տվյալ չի հաստատում Մոջթաբա Խամենեիի մահը մարտի կեսերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փորձում են կարգավորել Ուկրաինական հակամարտությունը․ ամերիկացի դիվանագետ

Փորձում են կարգավորել Ուկրաինական հակամարտությունը․ ամերիկացի դիվանագետ Sun, 20 Sep 2026 18:30:02 +0400 ԱՄՆ նախագահ …