Ինչ է 500 հազար դոլարը․ Ղազարյանը՝ 25 արաբական ձիու մասին
Mon, 10 Aug 2026 12:58:03 +0400

ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձավ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով։
Ղազարյանի խոսքով՝ հանձնաժողովների թիվը 12-ի փոխարեն 6 սահմանելու դեպքում պետությունը միայն աշխատավարձերի տարբերության հաշվին հինգ տարվա ընթացքում կարող է զգալի գումար խնայել։
«Եթե 12-ի փոխարեն ունենանք 6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձերի տարբերության մասով 5 տարվա ընթացքում տնտեսում ենք մոտ 500 հազար դոլար»,- հայտարարել է պատգամավորը։
Նա, սակայն, իր ելույթում գումարի չափը համեմատեց նաև 25 արաբական ձիու արժեքի հետ՝ նշելով, որ այդ միջոցներով կարելի էր համապատասխան միջոցառում կազմակերպել։
«Եթե ուզում եք իմանալ՝ ինչ է 500 հազար դոլարը, դա մոտավորապես 25 հատ արաբական ձի է, որով կարելի է կազմակերպել փառատոն, ու էն մարդիկ, ովքեր ուզում են դրան մասնակցել, շոգին չգնան, հասնեն Կատարի պետություն»,- ասել է Ղազարյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր