Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Ի՞նչ են քննարկել և պայմանավորվել Պուտինն ու Իրանի ԱԱԽ քարտուղարը

Ի՞նչ են քննարկել և պայմանավորվել Պուտինն ու Իրանի ԱԱԽ քարտուղարը

Fri, 06 Nov 2026 12:00:00 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են կարևոր տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ հետպատերազմյան իրավիճակը և տարածաշրջանային անվտանգությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ Պուտինը դատապարտել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և պատրաստակամություն է հայտնել ցանկացած օգնություն ցուցաբերել պատերազմը դադարեցնելու համար։

Ռեզային նաև նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանից Իրան գազատարների կառուցումը։ Նա ընդգծել է նման նախաձեռնության երկու հիմնական նպատակ՝ Իրանի գազի դեֆիցիտի լուծումը և ռուսական գազի վաճառքը հարևան երկրներին։

Իրանի պետական ​​ռադիոյի փոխանցմամբ էլ՝ Մոհսեն Ռեզաին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը։, որի բովանդակությունը չի հրապարակվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ հարձակումը ընտրություններից անմիջապես հետո չի վերսկսի

Իրանի դեմ հարձակումը ընտրություններից անմիջապես հետո չի վերսկսի Tue, 03 Nov 2026 19:00:55 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով