Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Ադրբեջանը փնտրում է Հայաստան փախած իր զինծառայողին

Ադրբեջանը փնտրում է Հայաստան փախած իր զինծառայողին

Thu, 01 Oct 2026 19:49:17 +0400


«Լաչինի ուղղությամբ մեր զինծառայողի անհետացման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ»,- այս մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկատվություն Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանի զորամասերից մեկում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման մասին։ Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին, Նասիմի Մուսաևի ծառայության վայրում բացակայության և նրա գտնվելու վայրը պարզելու անհնարինության պատճառով, նրա նկատմամբ սկսվել է որոնում, և անհրաժեշտ որոնողական միջոցառումներ են իրականացվել Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ուժերի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսքան ման եկանք, մենք այդ մեկ հոգուն էլ չենք գտել․ Նարեկ Կարապետյան

Այսքան ման եկանք, մենք այդ մեկ հոգուն էլ չենք գտել․ Նարեկ Կարապետյան Sun, 15 Nov …