ԵՊՀ-ում 5 ամբիոնի վարիչ են փոխում
Thu, 01 Oct 2026 20:15:41 +0400

Հովհաննես Հովհաննիսյանը ռեկտոր նշանակվելուց հետո առաջին անգամ մասնակցել է 2026-2027 ուսումնական տարվա Գիտխորհրդի առաջին նիստին: Մայր բուհում սպասում էին ռեկտորի նշանակմանը, որպեսզի նիստ գումարեն: Մենք տեղեկացանք, որ նիստի ընթացքում քննարկվել են ԳԽ նիստերի ժամանակացույցի, անվանական կրթաթոշակների, ԳԽ-ին կից մշտական հանձնաժողովների կազմում փոփոխությունների, Ուսանողական գիտական ընկերության նախագահի հաստատման և օրակարգային ու ընթացիկ այլ հարցեր: Նիստը մեկնարկին հաստատվել է օրակարգը, ապա հաջորդել է գիտակրթական տարբեր հարթակներում նվաճումներ արձանագրած ԵՊՀ ուսանողների պարգևատրման արարողությունը: ԵՊՀ գիտքարտուղար Մերի Հովհաննիսյանը ներկայացրել է ուսանողների ձեռքբերումները։
Հիշեցնենք նաև, որ մենք գրել էինք, որ ԵՊՀ-ում հոկտեմբերի 5-9-ը հինգ ամբիոնի վարիչի հաստիքի համար մրցույթ կկայանա: Խոսքը հետեւյալ ամբիոնների մասին է` Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության եւ մասնագիտական հաղորդակցման ամբիոն, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Թվային անալիզի եւ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Ծրագրավորման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն, Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի Ֆրանսիական բանասիրության ամբիոն եւ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության եւ մասնագիտական հաղորդակցման ամբիոն:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր