Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Գործը հիմնված է կասկածների վրա

Գործը հիմնված է կասկածների վրա

Wed, 04 Nov 2026 21:15:04 +0400


Նախորդ շաբաթ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը կալանավորվեց, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը նկատմամբ կիրառվեց տնային կալանք: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով: Վարդան Այվազյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Էդիկ Մինասյանի պարագայում որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Նկատենք նաև, որ Մինասյանը սեպտեմբերի 8-ին էր մեկ այլ գործի շրջանակներում ազատվել տնային կալանքից: Դատարանում Մինասյանի պաշտպան Հռիփսիմե Գասպարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նախաքննական գաղտնիքի հանգամանքով պայմանավորված չի կարող շատ մանրամասներ հայտնել, սակայն նշեց, որ գործը հիմնված է ենթադրությունների վրա. «Ցավոք, այլ մեկնաբանություն չեմ կարող տալ: Նախաքննական մարմինը ենթադրում է, որ ինչ-ինչ գործողություններ կարող են հանդիսանալ ապացույց, բայց դրա գնահատումը, արժանահավատությունն ու դրա վերաբերելիությունը դատական փուլում կքննարկվի: Նախաքննության փուլում եթե անգամ քննչական մարմինը ապացույց էլ գտնի, դա չի նշանակում, որ դատարանը ևս այն պետք է ապացույց դիտարկի»: Այդ դեպքում ինչո՞ւ կալանք և տնային կալանք. «Դատարանը կարծում է, որ հիմնավոր կասկածի շեմը այս փուլում հաղթահարված է, իրականացվելու է բողոքարկման գործընթաց»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ԵՊՀ դասախոսներ են ձերբակալվել

«Հրապարակ». ԵՊՀ դասախոսներ են ձերբակալվել Wed, 28 Oct 2026 10:00:27 +0400 Երեկ տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով