Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Փակուղի է, քանի որ Զելենսկին տարածքային զիջումների չի գնում․ Պենտագոն

Փակուղի է, քանի որ Զելենսկին տարածքային զիջումների չի գնում․ Պենտագոն

Tue, 19 May 2026 16:30:47 +0400


Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան, քանի որ Զելենսկին տարածքային զիջումների չի գնում։ Այս մասին ասվում է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը 2024 թվականի ապրիլից ի վեր չի հաստատում Ուկրաինային ֆինանսական օգնության նոր փաթեթները՝ այդպիսով նյութական աջակցության հիմնական բեռը տեղափոխելով եվրոպացի դաշնակիցների վրա։

Փաստաթղթի գլխավոր դրույթների թվում մատնանշվում են՝

Բանակցությունները փակուղում են հայտնվել անվտանգության երաշխիքների հետ կապված հարցերի և տարածքային վեճերի պատճառով։

Բարձր մակարդակի շփումները չեն հանգեցրել ո՛չ կրակի դադարեցման, ո՛չ էլ խաղաղության համաձայնագրի կնքման։

Անձնակազմի, տեխնիկայի և զինամթերքի պակասը սահմանափակել է Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր հնարավորությունները լայնամասշտաբ հարձակողական գործողություններ վարելու համար։

Ուկրաինական բանակը բախվում է արկերի կրիտիկական պակասի, անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների պակասի։

Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է հայտարարել, որ առկա անձնակազմը բավարար չէ ավելի բազմամարդ և ավելի լավ զինված ռուսական բանակին դիմակայելու համար։

ՌԴ զինված ուժերը պահպանում են ընդհանուր ռազմավարական նախաձեռնությունը Ուկրաինայում։

Հունվարին Ուկրաինայի պաշտպանության նախարարը դժգոհել է, որ շուրջ 2 միլիոն ուկրաինացի խուսափում է զորակոչից, իսկ 200 հազար զինվոր ինքնակամ լքել է զորամասը:

2026 թվականի սկզբից ի վեր կոռուպցիայի վերաբերյալ 29 քրեական գործով անցնում է 54 կասկածյալ։ Դրանք բոլորը կապված են պաշտպանական գնումների հետ։ Հափշտակված միջոցների գումարը կազմել է առնվազն 77 միլիոն դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». 2002-ից հետո սա առաջին այցն էր

«Հրապարակ». 2002-ից հետո սա առաջին այցն էր Thu, 14 May 2026 12:45:50 +0400 Մեր զրուցակիցն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով