Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Մելանյա Թրամփի հերթական մարդասիրական ակցիան

Մելանյա Թրամփի հերթական մարդասիրական ակցիան

Fri, 27 Nov 2026 22:30:13 +0400


Մանկատան ինը երեխաների և մեկ չափահաս աշակերտի վերադարձի մասին հայտարարել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։

«Այս վերադարձի աշխարհագրությունն ընդգրկում է չորս ուղղություն՝ երեխաները գտնվել են Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքներում, Ղրիմում և Ռուսաստանի տարածքում»,- ասել է Լուբինեցը։

Նրա խոսքով՝ երեխաներից մի քանիսը կորցրել են իրենց ծնողներին, մյուսներին բռնի ուժով բաժանել են հարազատներից։

Վերադարձողների թվում կային 16 և 17 տարեկան եղբայրներ, որոնց հայրը և օկուպացիոն իշխանությունները թույլ չեն տվել մորն իրենց հետ տանել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք մեկնելիս։ Դեռահասներից մեկն առողջական լուրջ խնդիրներ ունի՝ հազիվ է քայլում, բժշկական հետազոտության ու բուժման կարիք ունի։

Մյուս վերադարձած երեխան ութ տարեկան տղա է, ով մորը չի տեսել 2022 թվականից։ Ինչպես պատմել է Լյուբինեցը, կինը մեկնել է Չեռնիգովի մարզ՝ իրավական հարցերը լուծելու համար՝ որդուն թողնելով տատիկի մոտ։

«Այն ժամանակ նա ընդամենը երկու տարեկան էր: Լայնամասշտաբ պատերազմի բռնկման պատճառով կինն այլևս չի կարողացել վերադառնալ որդու մոտ: Այժմ տատը ուղեկցել է տղային Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք, որպեսզի վերջինս կարողանա վերամիավորվել մոր հետ»,- ասել է օմբուդսմենը:

Տղայի տատիկը նույնպես մտադիր է մնալ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում։

Զելենսկին և Լյուբինեցը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին երեխաների վերադարձի հարցում ցուցաբերած օգնության և միջնորդության համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Որպես երկրի համար մտահոգ արվեստագետներ՝ հնարավոր է դիմենք ընդդիմությանը

«Հրապարակ»․ Որպես երկրի համար մտահոգ արվեստագետներ՝ հնարավոր է դիմենք ընդդիմությանը Fri, 27 Nov 2026 13:15:29 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով