Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

Այս շաբաթ Հայաստանի տարածքով Իրանից կտարհանվի «Ռոսատոմի» ևս 200 աշխատակից

Այս շաբաթ Հայաստանի տարածքով Իրանից կտարհանվի «Ռոսատոմի» ևս 200 աշխատակից

Thu, 02 Apr 2026 10:30:11 +0400


«Ռոսատոմը» այս շաբաթ նախապատրաստում է Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի անձնակազմի վերջին տարհանումը, այնտեղ կմնա մոտ հիսուն կամավոր։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

«Այս շաբաթ ավելի քան 200 մարդ պետք է լքի կայանը և մեկնի Հայաստան… Մենք լիովին չենք հեռանա կայանից։ Բայց կմնան միայն կամավորները, մասնավորապես՝ մեր անվտանգության բաժնի տղաները»,-ասել է Լիխաչովը «Вести»-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Ռոսատոմի» ղեկավարը հավելել է, որ «ատոմային օբյեկտն ամբողջությամբ անուշադրության մատնել չի կարելի, սա է աշխատանքի բնույթը»։

Ավելի վաղ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը երեք անգամ ենթարկվել էր գնդակոծության՝ մարտի 17-ին, 24-ին և 27-ին։ Վերջին անգամ զինամթերքը պայթել էր պոմպակայանի անմիջական հարևանությամբ։
Պետական կորպորացիան արդեն իսկ օբյեկտից տարհանել է ավելի քան 400 մարդու։ Ներկայում «Բուշեր» ԱԷԿ-ում շարունակում է աշխատել շուրջ 320 մարդ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Բուշեր» ատոմակայանը կրկին հարձակման է ենթարկվել․ ՄԱԳԱՏԷ-ի արձագանքը

«Բուշեր» ատոմակայանը կրկին հարձակման է ենթարկվել․ ՄԱԳԱՏԷ-ի արձագանքը Sat, 28 Mar 2026 11:07:55 +0400 Իսրայելն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով