Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Կարող են վերսկսել ռազմական գործողություններն արդեն հաջորդ շաբաթ

Կարող են վերսկսել ռազմական գործողություններն արդեն հաջորդ շաբաթ

Thu, 29 Oct 2026 18:00:18 +0400


Միացյալ Նահանգները կարող է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողություններն արդեն հաջորդ շաբաթ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի երեքին։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Համաձայն հաղորդման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը արդեն տեղեկացրել է Մերձավոր Արեւելքի ռեգիոնի իր դաշնակից երկրներին, թե կոնկրետ երբվանից են վերսկսվելու հարվածներն Իրանի դեմ։ Սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ նախագահ Թրամփի կողմից։ Նշենք, որ վերջին օրերին միջազգային մամուլում այս մասին հրապարակումները խիստ հաճախակիացել են։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ օր են ուզում սահմանել հունիսի 23-ը

Ինչ օր են ուզում սահմանել հունիսի 23-ը Tue, 27 Oct 2026 11:54:40 +0400 ԱԺ փոխնախագահ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով