Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Մեկ շաբաթ էլ չաշխատեց․ Թրամփն ազատել է մամուլի քարտուղարին

Մեկ շաբաթ էլ չաշխատեց․ Թրամփն ազատել է մամուլի քարտուղարին

Sat, 17 Oct 2026 10:30:18 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակումից մեկ շաբաթ անց աշխատանքից ազատել է մամուլի քարտուղար Քեթի Զաքարիային, գրում է Fox news-ը` հղում անելով իր աղբյուրներին:

Հրապարակման համաձայն` Թրամփը Զաքարիային առաջարկել է վերանայել այդ պաշտոնում մնալու իր որոշումը։

Երբ նախագահին հարցրել են` արդյոք դա նշանակում է, որ ինքն աշխատանքից ազատել է Զաքարիային, նա հետ է վերցրել իր խոսքերը։

«Ես ուզում եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ ընթանա»,– նշել է Թրամփը։

Ընդ որում, ԱՄՆ նախագահի կարծիքով, ԶԼՄ-ները շատ կոշտ են վարվել նրա հետ։ Հոկտեմբերի 15-ին Զաքարիան խոստովանել է, որ չի հանձնել որակավորման քննություն և երբեք չի ստացել Միացյալ Նահանգներում իրավաբանական պրակտիկայի լիցենզիա:

Ավելի ուշ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը Fox news-ին հայտնել է, որ նա լքում է իր պաշտոնը:

Դա տեղի է ունեցել նրա իրավական որակավորումների, ինչպես նաև Սպիտակ տանը լրագրողների հետ անհաջող դեբյուտի ֆոնին:

Զաքարիան այդ պաշտոնում նշանակվել է հոկտեմբերի 9-ին, իսկ արդեն հոկտեմբերի 13-ին առաջին անգամ դուրս է եկել Սպիտակ տան ամբիոնի մոտ ՝ բրիֆինգ անցկացնելու համար: Ճեպազրույցը տևել է 14 րոպե, որի ընթացքում Զաքարիան պատասխանել է ընդամենը երեք հարցի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին

«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին Thu, 15 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով