Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Նոր զարգացում` Խարբերդի մանկատան ծեծի սոսկալի դեպքով

Նոր զարգացում` Խարբերդի մանկատան ծեծի սոսկալի դեպքով

Thu, 22 Oct 2026 18:02:50 +0400


Նախորդ ամիս գրել էինք, որ օգոստոսի կեսերին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը սկանդալային դեպք է տեղի ունեցել։
մանկատան դայակներից մեկը` Վարդ Աղախանյանը, դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխային: Երեխան, որին ծեծել է դայակ աշխատող կինը, քայլելու եւ խոսելու ունակ չէ: Տիկինը հարվածել է երեխային, երբ վերջինս ընկել է հատակին սկսել է հատակի փայտով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարին։ Չքայլող եւ չխոսող տղա երեխային անվանել է անպիտան։ Դայակի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։

Տեղեկացանք, որ հոկտեմբերի 6-ին Մասիսի դատարանը` դատավոր Վիրաբ Վարդանյանի նախագահությամբ քննության առնելով Վարդ Աղախանյանի խափանման միջոցի հարցը` որոշել է տնային կալանքը երկարաձգել 3 ամիս ժամկետով, միաժամանակ ընտրված 5 միլիոն դրամ գրավ ու բացակայելու արգելք խափանման միջոցները թողնել անփոփոխ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չի բացառվում, որ Կարապետյանի խափանման միջոցը կփոխեն

Չի բացառվում, որ Կարապետյանի խափանման միջոցը կփոխեն Wed, 04 Nov 2026 14:29:13 +0400 ԱԺ «Ուժեղ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով