Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

Ցուցանիշ, որը «հուշում է» մի շարք լուրջ հիվանդությունների մասին

Ցուցանիշ, որը «հուշում է» մի շարք լուրջ հիվանդությունների մասին

Mon, 13 Jul 2026 22:00:42 +0400


Արյան մեջ գլյուկոզայի բարձր պարունակությունը կարող է կապված լինել գլխուղեղի արագ ծերացման եւ եւ մարդու մոտ նյարդային բնույթի հիվանդությունների առկայության մասին։ այս մասին հայտնում է Molecular Psychiatry պարբերականը։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են պացիենտների ՄՌՏ-լուսանկարները, արյան մեթաբոլիմիկան եւ գենետիկ ինֆորմացիան։ Սկզբում հատուկ սարքերի օգնությամբ չափվել է «գլխուղեղային տարիքը», հետո արդեն մարդկանց իրական տարիքի հետ են համեմատել։

Տարբերությունը ցույց է տվել, թե գլխուղեղը որքան է ծերացած կամ որքան է երիտասարդ՝ իրական տարիքի համեմատ։ Հետազոտությունները պարզել են, որ որքան բարձր է մարդու արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը, այնքան ավելի մարդը ենթակա է կոգնիտիվ հիվանդություններ ձեռք բերելու, Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդություն ունենալու ռիսկին։ Մասնագետները կարծում են, որ արյան մեջ գլյուկոզայի պարունակության փոփոխությամբ հնարավոր կլինի գնահատել գլխուղեղի վիճակը, իսկ շաքարային դիաբետի հսկումը այդ համատեքստում կարող է պրաֆիլակտիկ նշանակություն ունենալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք նույն սենյակի մեջ, նույն տան մեջ ապրում ենք․ Տիգրան Արզաքանցյանը՝ ամուսնալուծության մասին

Մենք նույն սենյակի մեջ, նույն տան մեջ ապրում ենք․ Տիգրան Արզաքանցյանը՝ ամուսնալուծության մասին Sun, 12 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով