Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Ովքեր են Փաշինյանի աջակիցները, մեկը սեռական հայհոյանքներ է տալիս երեխային, մյուսը մեղադրվում է խուլիգանության համար

Ովքեր են Փաշինյանի աջակիցները, մեկը սեռական հայհոյանքներ է տալիս երեխային, մյուսը մեղադրվում է խուլիգանության համար

Sat, 23 May 2026 16:45:58 +0400


Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա կողքին կասկածելի կերպարներ են հայտնվում, նրանցից մի քանիսին մենք նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք։

Փաշինյանի աջակիցները ոչ միայն ագրեսիվ են տրամադրված ալլ հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ, այլ այդ ագրեսիան տարածում են համացանցում, իսկ Տիկ-տոկ հրապարակման ոչ ենթական սեռական հայհոյանքներ տեղադրում: ՔՊ-ի ակտիվ աջակից Սիրարփի Եգանյանի եղբայրը` էդմոնդ Եգանյանը նման տեսանյութերի «հերոս» է: Խայտառակ սեռական բնույթի հայհոյանքներով համեմված տեսանյութ է պտտվում Տկ տոկում, որտեղ նա սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում ինչ-որ մեկի երեխայի հասցեին։ Հոխորտացող երիտասարդը պարզվում է օրեր առաջ բեմահարթակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ «տռճիկ» տվող Սիրարփի Եգանյանի եղբայրն է։ Վերջինս «փաշինյանական սրտիկներով» լուսանկարներ է հրապարակում սոցցանցերում։

Սիրարփի Եգանյանի մտերիմ ընկերուհին՝ Արմինե Միրզոյանը, որը եւս իշխանության ֆանատներից է, ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի մեղադրյալի կարգավիճակ ունի Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական մի վարույթի շրջանակում։ Արմինե Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի հաղթանակով Հայաստանն այլևս հնարավորություն չունի չկատարել ստանձնած պարտավորությունները. Minval

Փաշինյանի հաղթանակով Հայաստանն այլևս հնարավորություն չունի չկատարել ստանձնած պարտավորությունները. Minval Mon, 08 Jun 2026 21:45:39 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով