Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Առաջարկել է կատարել երկու քաղաքների անվանափոխություն

Առաջարկել է կատարել երկու քաղաքների անվանափոխություն

Thu, 22 Oct 2026 18:00:04 +0400


Ռուսաստանի Պետական Դումայի Կոմկուսը ներկայացնող ֆրանցկիայի պատգամավոր Անժելիկա Գլազկովան օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ռուսական Սանկտ-Պետերբուրգ եւ Վոլգոգրադ քաղաքների անվանումները փոխել եւ դարձնել՝ Ստալինգրադ եւ Լենինգրադ։ Նախաձեռնության հեղինակը կարծում է, որ այդ կերպ ավելի տեսանելի կլինի Հայրենական Մեծ Պատերազմում այդ երկու հերոս քաղաքների ունեցած կարեւոր ներդրումը։Եթե օրենքը ընդունվի, ապա անվանափոխությունը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում։

Ուշագրավ է այն, որ օրենքի նախագիծն առաջարկում է արգելել հերոս-քաղաքի կոչում ունեցող քաղաքների կրկնակի հետագա անվանափոխությունները։ Նշենք, որ Ռուսաստանում նման նախաձեռնություններ պարբերաբար են ներկայացվում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ Mon, 19 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով