Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ

Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ

Sat, 28 Nov 2026 22:00:07 +0400


ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ շարունակելու է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված հումանիտար գործունեությունը՝ առաջնահերթ համարելով պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների վերամիավորումը։ Նոյեմբերի 28-ին սոցիալական ցանցում հրապարակած գրառմամբ նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երեխայի վերադարձն իր ծնողների մոտ կարևոր քայլ է խաղաղության հաստատման ճանապարհին։

Նոյեմբերի 25-ին Սպիտակ տունը հայտնել էր ևս 9 երեխայի՝ ընտանիքների հետ վերամիավորման մասին։ Ամերիկյան վարչակազմի տվյալներով՝ Մելանյա Թրամփի աջակցությամբ իրականացված յոթ նման գործողությունների արդյունքում ընտանիքներ է վերադարձել ընդհանուր առմամբ 43 երեխա։

Առաջին տիկինը նշել է, որ վերջին գործողությունն իրականացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությունների համագործակցությամբ։ Նա նաև հիշեցրել է Խերսոնի մարզի Օլեշկի բնակավայրում հոկտեմբերին ձեռք բերված ժամանակավոր հրադադարի մասին, որը հնարավորություն էր տվել կազմակերպել բնակիչների տարհանում և մարդասիրական օգնության մատակարարում։

Մելանյա Թրամփը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու երկու երկրների հետ շփումները՝ երեխաների վերադարձին և պատերազմից տուժած ընտանիքների աջակցությանը նպաստելու նպատակով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մելանյա Թրամփի հերթական մարդասիրական ակցիան

Մելանյա Թրամփի հերթական մարդասիրական ակցիան Fri, 27 Nov 2026 22:30:13 +0400 Մանկատան ինը երեխաների և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով