Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Առաջարկել է մզկիթների փոխարեն գրադարաններ կառուցել

Առաջարկել է մզկիթների փոխարեն գրադարաններ կառուցել

Fri, 27 Nov 2026 22:25:26 +0400


Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը կարծում է, որ կարեւոր է, որպեսզի երկրում գրադարաններ կառուցվեն։ «Մի ժամանակ մեզ մոտ մոդա կար՝ մզկիթներ կառուցելու։ Կարծում եմ, որ պետք է գրադարաններ կառուցել»,- ասել է նախագահ Տոկաեւը՝ դպրոցականների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ Մոսկվայում։ Նա ասել է, որ ամենամոտ ապագայում Աստանայում եւ Ալմաթիում կբացվեն նախագահական գրադարաններ, որոնք հնարավոր կլինի այցելել շուրջօրյա ռեժիմով։ Նա նաեւ ասել է, որ Ղազախստանում ներկայումս փորձում են կյանքի կոչել «Ընթերցող ժողովուրդ» նախաձեռնությունը։ Տոկաեւը նկատել է, որ հնարավոր չէ ունենալ քննադատական եւ անալիտիկ մտածողություն, զուտ միայն սեղմելով ստեղնաշարի կոճակին։ Դա հնարավոր է ձեռք բերել միայն ընթերցանությամբ։ Ընթերցանության արժեքավորությունը դեռ որեւէ մեկը, ըստ Ղազախստանի նախագահի, չի կարողացել վիճարկել կամ չեղարկել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի

«Հրապարակ». Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Thu, 19 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով