Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Գյումրու ռուսական ռազմաբազայի հարցը

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Գյումրու ռուսական ռազմաբազայի հարցը

Fri, 27 Nov 2026 22:21:57 +0400


ՌԴ նախագահն ու Հայաստանի վարչապետն առաջիկա հանդիպմանը կքննարկեն Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իր զորքը դուրս բերել Հայաստանից, եթե Երեւանը նման խնդրանքով դիմի։ Փաշինյանը ավելի ուշ հայտարարել է, որ Երեւանը չի առարկի, եթե Մոսկվան նման որոշում կայացնի։ «Անխոս, քննարկվելու է նաեւ մեր բազայի հարցը։ Այն հանդիսանում է չափազանց կարեւոր բաղադրիչ ռեգիոնում կայունության եւ անվտանգության ապահովման համար։ Այստեղ իհարկե կարեւոր է ստանալ հայկական կողմի դիրքորոշումը»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նա մանրամասնել է, որ Փաշինյանի այցը Մոսկվա վաղուց էր ծրագրված եւ ռուսական կողմը պատրաստվում է դրան։ Քննարկվելու է նաեւ Հայաստանի ընտրության հարցը՝ մնալ ԵԱՏՄ-ում, թե գնալ դեպի ԵՄ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը, հայ-ադրբեջանական օրակարգը․ օրվա լրահոս

Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը, հայ-ադրբեջանական օրակարգը․ օրվա լրահոս Fri, 27 Nov 2026 22:45:49 +0400 Նոյեմբերի 27-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով