Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Հայկական ֆուտբոլի համար ռեկորդային գնով տրանսֆեր

Հայկական ֆուտբոլի համար ռեկորդային գնով տրանսֆեր

Wed, 16 Sep 2026 16:15:14 +0400


«Նոան» պաշտոնապես ներկայացրել է իր նորեկին՝ սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարին, որի տեղափոխությունը ակումբի համար դարձել է պատմական նշանակության գործարք։

Transfermarkt-ի գնահատմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո։ Այս ցուցանիշով Զդելարի տեղափոխությունը համարվում է հայկական ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային տրանսֆեր։

Սերբ կիսապաշտպանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «ՕՖԿ Բելգրադում»։ 2015 թվականին նա տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», որի կազմում դարձել է Հունաստանի չեմպիոն։

Զդելարը հետագայում հանդես է եկել նաև «Մալյորկայում», «Պարտիզանում», Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Զենիթում»։ «Պարտիզանի» կազմում նա երկու անգամ նվաճել է Սերբիայի գավաթը, իսկ ԲԿՄԱ-ի հետ ևս երկու անգամ դարձել Ռուսաստանի գավաթակիր։

Նորեկի միջազգային կարիերայի ամենանշանակալի նվաճումներից մեկը գրանցվել է 2015 թվականին, երբ Սերբիայի Մ-20 հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի չեմպիոն։ Սերբիայի ազգային թիմում Զդելարը մասնակցել է 9 հանդիպման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Sat, 17 Oct 2026 21:45:09 +0400 …