Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Խնդրում է, որ ներեն․․․

Խնդրում է, որ ներեն․․․

Tue, 20 Oct 2026 16:30:58 +0400


Համաշխարհային ֆուտբոլի պորտուգալացի աստղ, Պորտուգալիայի ազգային ընտրանույ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել ազգային հավաքականից իր բացակայության համար՝ «ֆուտբոլի զարգացման գործում իր նշանակալի ներդրման» և «մարզական արժանիքների» պատճառով, հաղորդում է Record-ը։

Ավելի վաղ գրել ենք, որ Ռոնալդոն մեկ ամսով որակազրկվել է Պորտուգալիայի ազգային հավաքականից և տուգանվել 225 եվրոյով։

Միջազգային խաղերի ընդմիջման ժամանակ Ռոնալդուն կոնֆլիկտ է ունեցել Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ։ Այնուհետ նա ինքնակամ լքել է ազգային հավաքականի մարզական ճամբարը՝ մարզչի հետ վեճից հետո։

41-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել ազգային հավաքականի հետ վերջին երեք մարզումները, այն բանից հետո, երբ մարզիչը նրան հանել է Նորվեգիայի դեմ՝ Ազգերի լիգայի խաղի հայտացուցակից։

Մամուլի ասուլիսից հետո, որի ժամանակ Ժեզուշը հրաժարվել է Ռոնալդուին երաշխավորել Դանիայի դեմ առաջիկա խաղի հայտացուցակում տեղը, իսկ Կրիշտիանուն մեկնել է օդանավակայան և հեռացել իր անձնական ինքնաթիռով։

Նշենք, որ Ռոնալդուն մնում է աշխարհի ռեկորդակիրը իր՝ ազգային հավաքականի կազմում գոլերի և խաղերի քանակով՝ 146 գոլ՝ 233 պաշտոնական խաղում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պլատոնը և հայ հասարակությունը․ նյութական շահերի գերիշխանության վտանգը

Պլատոնը և հայ հասարակությունը․ նյութական շահերի գերիշխանության վտանգը Tue, 20 Oct 2026 19:45:41 +0400 Դիմադրության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով