Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին նոր հաղորդում կներկայացնի՝ ԱԺ ընտություններին ադրբեջանական նոր միջամտության մասին

Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին նոր հաղորդում կներկայացնի՝ ԱԺ ընտություններին ադրբեջանական նոր միջամտության մասին

Tue, 19 May 2026 16:35:41 +0400


Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Մուսա Ուրուդը սպառնալից հայտարարություններ է արել, որ հունիսի 7-ի ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ հայ հասարակությանը պետք է ցույց տալ, որ ադրբեջանական երկաթե բռունցքը տեղում է, և նրանք պետք է վերջապես խելքի գան։ Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Ես սա այսօր ուղարկելու եմ Եվրամիության դեսպանին և պատվիրակություն։ Եվրամիությունը հայտարարել է, որ պայքարում է մեր ընտրություններում ռուսական միջամտության դեմ, ինչը շատ լավ է, բայց նաև պետք է հավասար մոտեցում լինի, և պետք է պայքար լինի բոլոր միջամտությունների դեմ, այդ թվում ադրբեջանական։ Մեր հասարակությունը պետք է ընտրի ոչ թե վախերից ելնելով, այլ հանուն մեր պետականության ու մեր ժողովրդի»,- ասել է Թաթոյանը։

Նա հիշեցրել է, որ դեռ օրեր առաջ էր Ադրբեջանի նախագահը հայտարարել, թե հայերին պետք են հոգեբույժներ, հոգեբաններ ու բժիշկներ, իսկ Հայաստանի վարչապետը որևէ կերպ չէր արձագանքել այս հայտարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպառնացել է հրաժարվել աջակցությունից

Սպառնացել է հրաժարվել աջակցությունից Tue, 09 Jun 2026 11:00:28 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով