Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկի

ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկի

Fri, 27 Nov 2026 18:51:30 +0400


Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ Վաշինգտոնը չափազանց մեծ ուշադրություն է հատկացնում Մերձավոր Արևելքին՝ Ուկրաինային անհրաժեշտ հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարումները հետաձգելով։ Նրա խոսքով՝ Patriot համակարգերի հակահրթիռային հրթիռների պակասը մարդկային կյանքեր է արժենում։

Ուկրաինայի նախագահը դժգոհություն է հայտնել նաև Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած բանակցային քաղաքականությունից։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը բավարար ճնշում չի գործադրում Մոսկվայի վրա, որպեսզի վերջինս համաձայնի իրական քայլերի՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

«Ցավալի է, որ նրանք կենտրոնացել են Մերձավոր Արևելքի վրա և այնտեղ ավելի շատ օգնություն են տրամադրում։ Մենք այս հարցի վերաբերյալ բազմաթիվ հարցեր ունենք», — հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ են իրական դաշնակիցներ, որոնք պատրաստ կլինեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Զելենսկին նաև նշել է, որ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության միջոցների պակասը լուրջ խնդիր է, քանի որ Ուկրաինան չունի բավարար հնարավորություններ ռուսական բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար։

Անդրադառնալով խաղաղ բանակցություններին՝ նախագահը նշել է, որ Աբու Դաբիում անցկացված վերջին քննարկումները շոշափելի առաջընթաց չեն ապահովել։ Նրա խոսքով՝ բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ դեկտեմբերին, սակայն դեռ հստակ չէ՝ արդյոք դրան կմասնակցեն եվրոպացի ներկայացուցիչները։

Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունը՝ Ռուսաստանին բանակցային սեղանի շուրջ իրական զիջումների մղելու համար՝ ընդգծելով, որ ագրեսորի նկատմամբ չափազանց չեզոք դիրքորոշումը փաստացի հավասարեցնում է նրան և զոհին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին կրկին պահանջում է՝ Ուկրաինային ընդունեք ՆԱՏՕ-ի ընտանիք

Զելենսկին կրկին պահանջում է՝ Ուկրաինային ընդունեք ՆԱՏՕ-ի ընտանիք Mon, 23 Nov 2026 19:38:48 +0400 Ուկրաինայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով