Տիգրան Ավինյանը Բերդի համայնքապետին պարգևատրել է
Sat, 14 Nov 2026 21:45:35 +0400

Բերդի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկացանք, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հիմնադրման 30-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառման շրջանակում Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրվել է «Տեղական ինքնակառավարում-30» հոբելյանական հուշամեդալով։
Պարգևը շնորհվել է Բերդ համայնքի զարգացմանը միտված աշխատանքի, համայնքային կառավարման գործում դրսևորած առաջնորդության և տեղական ինքնակառավարման ոլորտում կանանց դերի ու մասնակցության առաջմղման համար:
Միջոցառումը նախաձեռնել էր Հայաստանի համայնքների միությունը՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ֆինանսական աջակցությամբ։ Հիշեցնենք, որ Աստղիկ Հակոբյանը ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր