Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը

ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը

Sat, 14 Nov 2026 19:51:28 +0400


Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ողջունելի է ԵԽԽՎ «Եվրոպացի պահպանողականներ, հայրենասերներ և համախոհներ» խմբի հայտարարությունն իմ վստահորդի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։ Խումբն ընդգծում է դեպքերի հերթականությունը․ Կարապետյանը վճռականորեն մերժեց կառավարության առաջարկած սահմանադրական փոփոխությունները, և անմիջապես դրանից հետո նրան կալանավորեցին։
Հայտարարությունը հիշեցնում է նաև Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի սեպտեմբերյան զեկույցը, որն անդրադարձել էր ընտրովի քրեական հետապնդումների խնդրին։ Խմբի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են քրեական վարույթներն ու խիստ խափանման միջոցներն օգտագործել ընդդիմության ձայնը լռեցնելու համար՝ սահմանադրական կարևոր փոփոխությունների նախաշեմին։

Ես միանում եմ խմբի կոչին։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը և նաև՝ ապահովել, որ Սահմանադրության շուրջ քննարկումներն ընթանան առանց ճնշումների։
Սահմանադրությունը որոշում է, թե ինչ սահմաններ ունի իշխանությունը։ Այդ սահմանների շուրջ պետք է կարողանան ազատ խոսել նաև նրանք, ովքեր դեմ են իշխանության առաջարկին»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Երբ Անդրանիկը մտավ Նախիջեւան, ժողովուրդն ասաց` մեզ պետք չի քո պաշտպանությունը, թող գնա, մենք խաղաղության դարաշրջան ենք կերտել

«Հրապարակ»․ Երբ Անդրանիկը մտավ Նախիջեւան, ժողովուրդն ասաց` մեզ պետք չի քո պաշտպանությունը, թող գնա, մենք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով