Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Պակիստան-Աֆղանստան կոնֆլիկտը սրվել է․ զոհեր կան

Պակիստան-Աֆղանստան կոնֆլիկտը սրվել է․ զոհեր կան

Fri, 27 Mar 2026 16:30:53 +0400


Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել են մարտական ​​գործողությունները։ Այս մասին գրում է Associated Press-ը՝ հղում անելով աֆղանական իշխանություններին։

Հաղորդվել է առնվազն երեք զոհի մասին։

Մարտի 18-ին Պակիստանը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է Աֆղանստանի դեմ ռազմական գործողությունները Իդ ալ-Ֆիթր իսլամական տոնի ժամանակ։

Նույն օրը Աֆղանստանը նույնպես հայտարարեց հրադադարի մասին։ Հրադադարը ուժի մեջ է մտել մարտի 19-ի կեսգիշերից մինչև մարտի 24-ի կեսգիշերը։

Ըստ AP-ի, հրադադարի ավարտից հետո պակիստանյան ուժերը մի քանի տասնյակ արկեր են արձակել Նարայի և Սունարոյի աֆղանական շրջանների վրա։ Հաղորդվում է, որ երկու քաղաքացիական անձ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։

Աֆղանական ուժերը պատասխան կրակ են բացել՝ սպանելով առնվազն մեկ մարդու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մինչև ապրիլի վերջ, կենդանակերպի այս նշանները պետք է կարևոր որոշումներ կայացնեն

Մինչև ապրիլի վերջ, կենդանակերպի այս նշանները պետք է կարևոր որոշումներ կայացնեն Sun, 26 Apr 2026 …