Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Ուկրաինացիները Մայամիում են

Ուկրաինացիները Մայամիում են

Sat, 21 Mar 2026 18:00:46 +0400


Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Մայամի՝ ԱՄՆ, ամերիկյան կողմի հետ երկկողմ բանակցությունների համար։ Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Համաձայն հաղորդումների, ուկրաինական կողմը ներկայացված է լինելու առաջիկա բանակցություններում հետեւյալ կազմով՝ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերով, Նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանով, Նախագահի գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցա, ինչպես նաեւ «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիա։ Ամերիկյան կողմը ներկայացնելու են Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիթփքոֆը եւ նախագահ Թրամփի խորհրդական /եւ փեսա/ Ջարեդ Քուշները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր ռազմական դասավորումների մասին է

Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր ռազմական դասավորումների մասին է Wed, 08 Jul 2026 17:15:02 +0400 …